Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երբ ամեն անգամ հայտարարում է, թե Տավուշն անվտանգ է, Կիրանցը՝ նույնպես, իսկ կիրանցեցիներն էլ անհոգ ապրում են՝ այդպես չէ։
«Սա անարգանք է նաև մեր զոհերի, պետության, պետականության հանդեպ, նաև մեր Եռագույնի, որը Նիկոլը թիկունքով փակել էր։ Նա կրծքին էր սեղմել Էրդողանի հեղինակած գիրքը, բայց որպես առաջին քրիստոնյա երկրի ղեկավար՝ երբևէ Աստվածաշունչն այդպես կրծքին սեղմե՞լ է, իհարկե ոչ»։