Կամո Շահինյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին հանդիպում է բնակչության հետ, հետևաբար՝ երկար-բարակ չի կարող պատասխանել Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
«Իրեն պետք է հիշեցնել, որ Աղդամն իր հայրենիքն էր… Այո, հայկական են, և դեռ ավելին՝ ոչ մի քննարկման թեմա չէ, նույնիսկ նյութ չէ։ Իրենք իրենց քաղաքական պարտվողական կա՛մ հանձնվողական, կա՛մ այլ նպատակներով գուցե փորձում են մեզ համոզել այն թեզերը, որոնք թշնամին է մատուցել ու մատուցում, կամ պարտադրում է իրենց, իրենք էլ փորձում են մեզ պարտադրել»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
«Նրանք իրենց իշխանության գալու օրից ի վեր ամեն ժամ ու վայրկյան փորձել են փակել Արցախի հարցը։ Եվ դրա հետևանքով է, որ այսօր 150 հազար հայ հայրենազրկված, ամեն ինչը կորցրած, ունեզրկված՝ հայտնվել են այս իրավիճակում։ Իհարկե, տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը բարձրաձայնում է արցախահայության իրավունքների մասին, նաև նրանց վերադարձի մասին, բայց ցավոք, այն իշխանությունը, որն այսօր ներկայացնում է Հայաստանը, նրանք չեն օժանդակելու և չեն էլ օգնելու այս հարցի բարձրաձայնմանը։ Պետք է կարողանանք զուգահեռ ուղիներ փնտրել, որպեսզի այդ հարցը չփակենք»,- նշեց Դավիթ Գալստյանը։
«Մենք խնդիր ունենք զուտ ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված, որովհետև, անկախ իրավիճակից, մենք չենք պատրաստվում Սահմանադրություն խախտել։ Քանի որ իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին չենք կարողացել գումարել մեր հերթական նիստերը, հետևաբար, ըստ կանոնակարգի, պետք է որոշում կայացնենք՝ ինչ ձևաչափով, ինչպես, ինչ կարգով։ Եվ ըստ ընթացակարգի՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հարցերը կորոշվեն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։