«Եթե Կիրանցում ողջ մնան, այն ժամանակ կասեմ՝ ձայն կտա՞ն, բա չե՞ն տա». Կիրանցի գյուղապետի արձագանքը՝ ԱԺ նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հազիվ գտել են մի քարտեզ, որն ընդունելի է եղել Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների համար, դա 1976 թվականի Խորհրդային Միության քարտեզն է։

Ինչ վերաբերում է այս գործընթացի արդյունքում Կիրանցի այն բնակիչների ճակատագրին, որոնք կորցնելու են իրենց տները, Ալեն Սիմոնյանն ասաց՝ տներ չեն կորցնելու, խոսքը մեկ տան ու մեկ բնակեցված տնակի մասին է, որն անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ, իսկ պետությունն այդ մարդկանց փոխհատուցում կտրամադրի։
ԱԺ նախագահը նաև ընդգծել էր, որ իրենց տները կորցնող մարդկանց հետ կխոսեն, նրանք իրենց համաձայնությունը կտան, իսկ եթե չտան՝ նրանց հետ կբանակցեն այնքան ժամանակ, մինչև ստանան նրանց համաձայնությունը։

«Մի քանի տարի հետո այս գյուղերը դառնալու են օրինակելի գյուղեր, և ՔՊ-ն այդ գյուղերում 2026 թվականին հաղթելու է շռնդալից ձևով»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

168.am-ի հետ զրույցում Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն արձագանքելով Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը՝ հակիրճ ասաց.

Կարդացեք նաև

«Եթե Կիրանցում ողջ մնան, այն ժամանակ կասեմ՝ ձայն կտա՞ն, բա չե՞ն տա։ Կամ, եթե Կիրանցում բնակիչներ մնան»։

Կամո Շահինյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին հանդիպում է բնակչության հետ, հետևաբար՝ երկար-բարակ չի կարող պատասխանել Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

«Երկար չեմ խոսի, մենք ուղղակի բնակիչների հետ աշխատում ենք»,- եզրափակեց Կամո Շահինյանը։

Տեսանյութեր

Լրահոս