ԱԺ Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ իր համար զարմանալի է Տարածքային կառավարման փոխնախարարի լավատեսությունը, որ գազի գինը չի բարձրանա։
Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը մի շարք դրույթների վերաբերյալ հանդես եկավ առարկություններով՝ ընդգծելով, որ քննարկումները բավարար չափով չեն իրականացրել։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ չափազանց կարևորելով պետական գաղտնիքի պաշտպանության դերն ու նշանակությունը մեր անկախ պետականության զարգացման գործում, այդուհանդերձ նախագիծը եղած խնդիրներին ինտիտուցիոնալ լուծումներ չի տալիս։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն են։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը։