«Այսպիսի սադրանքները, ցավոք, շարունակվելու են, դրանք կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա առնվազն կարելի է դիտարկել՝ որպես կառուցվածքային բռնության դրսևորում, այսինքն՝ այն նպատակը, որ իրենց առաջ դրել են, բացի կոշտ ռազմական ուժի կիրառումից, իրագործում են նաև այսպիսի գործողություններով, փորձում են խափանել Արցախի և Հայաստանի միջև միակ պորտալարը, Արցախն առնել շրջափակման մեջ, արցախցիների մոտ ստեղծել վախի, ահաբեկման մթնոլորտ և նպաստել, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը»: