«Ադրբեջանի համար այս պրակտիկան նոր չէ, նա ինֆորմացիոն հող պետք է նախապատրաստի նոր ագրեսիայի համար, և այդ հողը նախապատրաստվում է։ Այլ հարց է՝ այսօրվա բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ ոչ։ Ըստ էության, այս դեպքում Ադրբեջանին հիմնական զսպող գործոնը բարեկամ Իրանն է, սա ես ցավով եմ ասում, որ այդ ագրեսիան կանխողը ոչ թե մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այլ բարեկամ երկիրը։