«Դասեր» հաղորդաշարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս մեկ անգամ անդրադարձավ ադրբեջանական նոր ներխուժումների մասին իր վերջին բացահայտումներին:
«Դու երկրի պաշտպանության նախարար ես, կամ՝ երկրի վարչապետ, ո՞նց կարող ես ասել, որ նման բաները սուտ են, երբ արբանյակային լուսանկարներն ապացուցում են դա: Սա նշանակում է, որ դու մաքրում ես Ադրբեջանին, այլ երկրների աչքի առաջ մաքրում ես Ադրբեջանին և թույլ չես տալիս, որ երևան նրանց ներխուժումները»,- հայտարարեց Արման Թաթոյանը:
Մարտի 4-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը:
«Ես մտածել եմ շատ երկար, հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է իր երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է օգտակար լինի՝ անկախ ամեն ինչից։ Ես Սյունիքի մարզում եմ և եթե գեթ մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքում բնակչությունը գտնում է, որ ես իրենց չեմ կարող օգնել, կամ իմ ՕԳԳ-ն իրենց չի բավարարում, ես սա առաջին օրվանից եմ ասել՝ վստահ եմ, որ մարզում, թե համայնքի ղեկավարները, և թե բնակիչները գնահատում են իմ աշխատանքը։ Եթե տեսնեմ, որ բնակիչներն ինձ չեն վստահում, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա այնտեղ»: