Փաշինյանն ու Պապիկյանը թույլ չեն տալիս, որ ադրբեջանական ներխուժումները երևան. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի՝ ադրբեջանական առաջխաղացումների մասին պնդումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Google Earth տիեզերական լուսանկարների կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծն իրավական հիմք չունի։ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ և հաստատվել են Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից»:

Բացի այս, պաշտպանական գերատեսչությունը խոսնակի միջոցով հայտարարել է.

«Ադրբեջանի դիրքը չի հատում պետական սահմանագիծը և գտնվում է ՀՀ տարածքում:  Շրջանառվում են մտահոգություններ, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի և հարակից տարածքների համար: Նշենք, որ նշված դիրքից Սոթքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կմ է, իսկ դեպի Կութ բնակավայր ընկած հեռավորությունը՝ 6.4 կմ: Ավելին, Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն  հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը»:

Կարդացեք նաև

ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն այսօր՝  մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը, որի ժամանակ ներկայացրեց իրենց անվտանգային ծրագիրը, անդրադարձավ նաև ՊՆ հերքմանը:

«Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին ասուլիսից հետո նամակով ուղարկել ենք այն կոորդինատները, որոնք մենք արբանյակային լուսանկարներով ստացել ենք: Մենք արել էինք ուսումնասիրություն՝ մի քանի ամիս տևած, որի արդյունքում չինական և ֆրանսիական արբանյակների օգնությամբ՝ նրանց լուսանկարների միջոցով, բացահայտել էինք, որ ՀՀ տարածքում 2025 թվականի հուլիսից սկսած եղել են թե՛ ներխուժումներ, թե՛ դիրքերի ամրացումներ:

Այստեղ ՊՆ-ն ակնհայտ ստեց և հարցը մանիպուլացրեց՝ այն  ամբողջությամբ սևեռելով մեկ դիրքի վրա: Իրականում այդտեղ էլ նրանք ստեցին, որովհետև մեր հաշվարկով՝ այդտեղ ունենք մինչև 3000 քառակուսի մետր ներխուժում, որը հավասար է մոտ 9 հա-ի:

Մենք նրանց հստակ կոորդինատներ հանձնեցինք՝ թե՛ չինական, թե՛ ֆրանսիական արբանյակների: Եվ այդ արբանյակների արդյունքների հիման վրա է, որ Google քարտեզը ձևավորվում է: Նրանք սկսեցին իրենց ստերով մանիպուլացնել, թե Google քարտեզից ենք վերցրել, այդպես չէ, մենք վերցրել ենք արբանյակներից, որոնց հիման վրա նաև ձևավորվում է Google քարտեզը»,- մանրամասնեց Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ իրենք փաստերով են խոսում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե սուտ են իրենց փաստերը, ակնհայտ օգնեցին Ադրբեջանին:

«Դու երկրի պաշտպանության նախարար ես, կամ՝ երկրի վարչապետ, ո՞նց կարող ես ասել, որ նման բաները սուտ են, երբ արբանյակային լուսանկարներն ապացուցում են դա: Սա նշանակում է, որ դու մաքրում ես Ադրբեջանին, այլ երկրների աչքի առաջ մաքրում ես Ադրբեջանին և թույլ չես տալիս, որ երևան նրանց ներխուժումները»,- հայտարարեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031