«Պետք է մի բան հասկանալ, որ միջազգային ասպարեզում տեղի ունեցող բուն իրադարձությունները կառուցված են որոշակի ձևով ձողի վրա: Թվում է, թե երբ խոսում ենք տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի մասին, դա տեսական վեճ է: Բայց այդ վեճի մեջ կա էական հարցադրում: Եթե ամբողջ հակամարտության հիմքում ինքնորոշումն է, ապա այդ դեպքում ագրեսորն Ադրբեջանն է, որովհետև Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, Ադրբեջանն ի սկզբանե ընդունել է ուժային քաղաքականություն, և զանգվածային ջարդերով՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, տեղահանումներով փորձել է ջարդել ժողովրդի կամքը»։