Արդեն 6-րդ տարին է՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները փորձում են պատկան մարմիններից որևէ տեղեկություն ստանալ իրենց տղաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Այս տարիների ընթացքում նրանք թակել են պետական բոլոր մարմինների դռները, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ապարդյուն։