«Աշխարհում, տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, եթե այս անգամ էլ մենք սխալվեցինք, կործանումն անխուսափելի է։ Սա այն իշխանությունն է, որը սյունեցի պահնորդին սպանած թուրք դիվերսանտին բռնեց, հետո հանձնեց թշնամուն՝ փոխարենը չպահանջելով որևէ հայ պատանդի»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը քաղաքական հանձնարարություն է տվել իր, այսպես կոչված, ենթակայությամբ գործող բոլոր իրավապահներին, ովքեր տեղավորվում են նրա խաղի կանոնների մեջ։