Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը քաղաքական հանձնարարություն է տվել իր, այսպես կոչված, ենթակայությամբ գործող բոլոր իրավապահներին, ովքեր տեղավորվում են նրա խաղի կանոնների մեջ։

«Չմոռանանք, որ սրանից մեկ օր առաջ էլ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը երեք ամսով երկարաձգվեց։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձներն ուղղված դատաիրավական համակարգին, փաստորեն, տեղ են հասել, ըստ այդմ էլ իրավապահ համակարգն աշխատել է»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև այսօր առավոտյան ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, որում անդրադարձ էր կատարվել ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպին, ցավ հայտնելով, որ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

«Իսկ ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է  այն հատվածով, որը նկարագրված էր այդ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանազատում կամ սահմանագծում, որի հետևանքով այսօր ունենք իրավիճակ, երբ   պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը։ Այսինքն, հենց միայն այս հանգամանքը  ցույց է տալիս  իրավիճակի ողջ աբսուրդությունը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս