Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը` ՈւՂԻՂ
Եթե մտածում են, թե խաղաղության օրակարգը ԼՂ և Հայաստանի բնակչության խաղաղ ոչնչացումն է, սխալվում են․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների։
Ադրբեջանցիներն ամրանում են Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում. մեր բնակավայրերն ուրվական են դառնում. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու վերաբերյալ ևս նման առաջարկ է արվել․
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից Ալիևը հրաժարվել է։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչու են փող ծախսել և այլընտրանքային ճանապարհը կառուցել ադրբեջանական անմիջական դիտման ներքո. Թաթոյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, մինչև օրակարգում ընդգրկված զեկուցվող հարցերի քննարկմանն անցնելը, անդրադարձավ նոյեմբերի 8-ի Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանը բազմաթիվ պայմանավորվածություններ է խախտում, Նիկոլ Փաշինյանը ելույթից երկու օր անց հակադարձեց, թե Ադրբեջանն է մի շարք պայմանավորվածություններ խախտում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված․
«Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա հերթով թվարկեց արձանագրված խախտումները.
Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի արված հայտարարությունների անդրադարձով։
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ
Արման Թաթոյանն ամփոփում է Սյունիքի մարզ կատարած փաստահավաք առաքելության արդյունքները. ՈւՂԻՂ
«Քանի՞ կոպեկ արժե մեր այստեղի ապրելը, եթե չենք կարողանալու արցախահայի կյանքի իրավունքն ապահովել, երաշխավորել իր կյանքն այնտեղ: Քանի՞ կոպեկ արժե մեր գոյությունը այն իրականության մեջ, որտեղ չեն լինելու Արցախը, արցախահայությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Օկուպացված Շուշիում նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ, բռունցքը սեղմելով, ռազմատենչ հայտարարություններով հանդես եկավ՝ հերթական անգամ սպառնալով Հայաստանին պատերազմով, պահանջելով Հայաստանից, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցք»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամի պետության սանձազերծած 44-օրյա պատերազմը, ռազմական ակտիվ գործողություններն «ավարտվեցին» 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմամբ։ Բազմաթիվ զինծառայողներ, կամավորներ մարտի դաշտում հերոսաբար զոհվեցին նաև նոյեմբերի 9-ին, իսկ որոշ ծանր վիրավորներ՝ հիվանդանոցներում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի, շատերի բնորոշմամբ՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից անցել է 2 տարի։ Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի հետևանքով կորսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 75 տոկոսը, պաշտոնական տվյալներով՝ կա շուրջ 4000 զոհ, տասնյակ-հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, սեփական բնակավայրերից տարհանվածներ ու անօթևան մնացածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց մի մասը դեռ չի վերադարձվել:
«Երևույթները պետք է կոչվեն իրենց անուններով». Արամ Օրբելյան
«Սահմանադրական դատարան ներխուժումը և Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ խափանումը ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մենք, երբ 2019 թվականին էինք բարձրաձայնում այդ մասին, շատ վերացական էր թվում, որովհետև 2019 թվականի իրողություններում դա իրատեսական չէր համարվում»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
Եթե չկա Արցախ, ապա ամբողջությամբ փլվում է հայոց պետականությունը. Արամ Սարգսյան
Խոսրով Հարությունյանը շեշտեց, բոլոր տեսակի հարցադրումները՝ կապված բանակցային գործընթացի հետ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ կործանարար սպառնալիքների և այդ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման հետ, նախ պետք է դառնան հանրության սեփականությունը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր ռազմաքաղաքական հավասարությունը խախտված է Ռուսաստանի թուլացմամբ, քանի որ զբաղված է Ուկրաինայով, ինչից օգտվել են Թուրքիան ու Ադրբեջանը՝ մտնելով մեր տարածաշրջան:
Ադրբեջանը չի վավերացրել Ալմաթիի հռչակագիրը և դրա հետ կապված որևէ պարտավորություն չի կրում. Քոչարյան
Մինչև 2018 թ. առկա փաստաթղթով Ադրբեջանին տրվող 5 շրջանում ադրբեջանական զորք չէր լինելու
Մինչև Փաշինյանը Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող որ
«Մեր քննարկումների նպատակն իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ձևախեղման, սահմանադրական մարմինների զավթման ծրագրավորված մոտեցումները հստակ բացահայտելն է` ի խնդիր իրենց ազգակործան ծրագրերի իրականացման, որը տվյալ դեպքում պայմանավորված է հենց հայոց պետականությանը սպառնացող վտանգներով»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Գործ ունենք իշխանությունների կողմից սահմանադրական ամենակարևոր արժեքների ոտնահարման հետ, և պետք է խոսել սրա մասին, չհաշտվել դրա հետ, որովհետև ես վստահ եմ՝ օրը գալու է, և դրա մասին տրվելու են շատ կոնկրետ հարցեր, կոնկրետ տեղերում»,- «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով ՍԴ ինստիտուտների ձևափոխման հարցերին՝ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Պարտություն, կապիտուլյացիա, Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջև. ՈՒՂԻՂ
Դիմում եմ Նիկոլի նեղ շրջապատին՝ բոլորիդ ա փուռը տալու, քավության նոխազ եք լինելու. Հայկ Մամիջանյան