Արցախի նախկին ղեկավարների հետ, եթե չեմ սխալվում, Բաքվում 25 գերի կա. Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Բաքվում այժմ մոտավորապես 25 հաստատված գերի կա՝ ներառյալ ԼՂ նախկին ղեկավարները։

«Եթե չեմ սխալվում, կարող է և սխալվեմ թվի մեջ՝ մեկ այս կողմ, մեկ այն կողմ լինի, մոտավորապես 25 հաստատված գերի կա։ Իրենց հետ կապված բանակցությունները շարունակվում են։ Ինչ որ պահ կար՝ չէինք խոսում գերիների մասին, բայց հետո պրոցեսը շարունակվեց, և մեծ թվով գերիներ հետ եկան։ Բանակցությունները միշտ կան»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը պնդում է՝ ՀՀ պետական պաշտոնյանները այլ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ միշտ արծարծում են գերիների հարցը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարվի նրանց վերադարձի համար։

Տեսանյութեր

Լրահոս