Աննախադեպ բան է. Փաշինյանի ընտանեկան թերթը հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուր է հրապարակել

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրել էր, որ Ֆրանսիան ու ՀՀ-ն պայմանավորվել են տվյալներ փոխանցել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման մասին լուրը որոշ ժամանակ անց հեռացվեց կայքից, սակայն մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով armtimes.com կայքին, նույնպես տարածել էին այդ տեղեկությունը։

Ուշագրավ է, որ armtimes.com կայքը նշել էր նաև, թե Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցի ժամանակ։

Որոշ ժամանակ անց հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստիպված եղավ հերքել է այդ տեղեկությունը։

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ հայտարարեց.

«Սա անպատասխանատվություն և արհամարհանք է։ Այսօր աննախադեպ մի բան տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյանի թերթը, որը մյուս լրատվամիջոցների նման չէ, այլ ավելի տեղեկացված է հավաստի աղբյուրներով, հրապարակում է մի լուր, թե ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ ՀՀ–ն ու Ֆրանսիան հետախուզական տվյալներ փոխանակելու համաձայնագիր են կնքել։ ՀՀ-ն իր կողմից ֆրանսիական կողմին պետք է փոխանցի Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ։

Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Երևի հետո հասկացել են սխալը, կամ պետք էր՝ լուրը մի քանի ժամով մնար, բայց հիմա այդ հրապարակումը ջնջված է։ Մինչդեռ այդ լուրն արդեն վանդակից դուրս է թռել»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ Փաշինյանի ուշքն ու միտքն այսօր միայն սեփական ժողովրդից հարկ քերելն է, մատ թափ տալը, որ վաղը նաև շնչելու համար հարկ սահմանի, քանի որ իրենք ասֆալտ են արել։

Տեսանյութեր

Լրահոս