Նեթանյահուն վստահ չէ Իրանի հետ կնքված համաձայնագրի հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կասկածներ է հայտնել Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն կասկածանք է հայտնել Իրանի հետ համաձայնության հնարավորության վերաբերյալ և քննարկել է Իրանի վրա տնտեսական ճնշման ուժեղացումը «կինետիկ և ոչ կինետիկ միջոցներով», – նշվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Իրանի նկատմամբ հետագա գործողությունների երեք հնարավոր սցենարներ, որոնք դիտարկում է ամերիկացի առաջնորդը՝ բանակցությունների շարունակություն և հնարավոր համաձայնագիր, տնտեսական ճնշման ուժեղացում և ծովային շրջափակում, ինչպես նաև ռազմական գործողությունների վերսկսում։
Պորտալի տվյալներով՝ կողմերը մանրամասն քննարկել են բոլոր տարբերակները։

