«Eight Mile Style» ընկերությունը, որին պատկանում է ռեփեր Էմինեմի երգերի հեղինակային իրավունքը, հայց է ներկայացրել Facebook-ի և Wieden+Kennedy գովազդային գործակալության դեմ՝ գովազդային հոլովակում Էմինեմի երգի անօրինական օգտագործման համար:
Կա մի կազմակերպություն, կարծեմ «Կյանք» կոչվածն է, որը հավատարմագրել էր ավելի քան 1000 դիտորդ 464 տեղամասի համար: Եվ պատկերացրեք` ինչ աստիճանի պետք է լինի այդ դիտորդական կազմակերպության կապը կուսակցության հետ, օրենքով արգելված կապերը, որ գրանցամատյաններում դիտորդի անվան դիմաց գրում են` «դիտորդ ՀՀԿ-ից», հետո գրում են` «Կյանք», հետո գրում են` «դիտորդ` ԲՀԿ-ից, Համահայկական երիտասարդական ասոցիացիա:
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Xbox One-ը, գրում է CNet-ը: «Մենք ներկայացնում ենք ժամանցային համակարգ՝ «Ամեն ինչ մեկում»: Համակարգ, որը ձեր հեռուստացույցը ավելի խելացի կդարձնի»:
Եթե ընդհանրական բունտ լինի, դրան տեր, ծառա չկա, դա սրբելու և տանելու է ամեն ինչ: Իր մեջ ունի դրական կողմ, որ նոր կյանք է սկսվելու, բայց լինելու են հսկայական կորուստներ, և անհասկանալի է` ինչ ենք մենք կորցնելու:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի տաքսի ավտոմեքենայով հեռացել:
Թբիլիսիի 7-րդ մեկուսարանում գտնվելու ժամանակ Վիբլիանին ակտիվ մասնակցություն է ունեցել անցանկալի «օրենքով գողերի» հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և նրանց նվաստացման գործում, ինչի արդյունքում այդ հեղինակությունների տիտղոսը համարվել է ուժը կորցրած։
Այս չափի կարկտահարված համայնքներ միանգամից երբևիցե չի եղել, այս ուժգնությամբ կարկուտ՝ երբեք չենք ունեցել, այս չափի հասցված վնաս՝ երբևիցե չի եղել: Անգամ խոսում են, որ 100 տարի առաջ էլ նման կարկուտ չի եղել: Սա, իրոք, աղետ էր մեր ժողովրդի համար, մեր երկրի համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 active-ը:
Կաննի 66-րդ կինոփառատոնի 6-րդ օրվա արդյունքներով, դեռևս երեք ժապավեն է համարվում «Ոսկե արմավենու» հիմնական հավակնորդ:
Անցած շաբաթ վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ առաջիկայում թանկանալու է սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Ասում եմ՝ վերջապես, որովհետև ամիսներ շարունակ մամուլը գրում էր այդ մասին, մինչ դեռ իշխանությունները համառորեն հերքում էին:
Ինչպես հայտնի է՝ այսօր Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչները փակել էին Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհը:
Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին:
«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիայի ներկայացուցիչ Էմելի դե Ֆորեսթն է՝ Only Teardrops երգով:
«Նա պայքարել է շուկաներում ադրբեջանցիների դեմ, իսկ հատկապես Մոսկվայի շուկաներում այդ հարցն արյունահեղ պատերազմներ էր առաջացնում: Հայաստանում Դեդ հասանը հայերին օգնել է ֆինանսապես, նյութապես»,- ասել է Սերգեյ Գալոյանը:
Կաննում ցուցադրվել է չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի նոր ֆիլմը՝ «Մեղքի հպումը» (Tian zhu ding): 66-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված այս ժապավենը պատմում է ժամանակակից Չինաստանում տիրող դաժանության մասին:
Ծովինար Ղազարյանի խոսքով՝ այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու ձեռքը մեկնել, որպեսզի իր ձեռքը բռնի և բարևի: Ծովինար Նազարյանը, սակայն, հրաժարվել է ոստիկանապետի ձեռքը սեղմել՝ ասելով. «Ասացի՝ ես Ձեր ձեքը չեմ սեղմի, որովհետև Դուք ռազմական ոստիկանության հանցագործությունների գլխավոր հեղինակն ու բեմադրիչն եք»:
Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմեց, որ իր տղան մահացել է ժամը 3:30-ի սահմաններում, սակայն իրեն այդ մասին տեղեկացրել են 11:15-ի սահմաններում: Հարազատները նշեցին, որ դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տիկին Լուիզան Սեյրան Օհանյանին ասաց, թե ինքը տեղյակ է, որ իր որդու վրա կրակած անձը «թիկունք ունի». «Ու ասել ա՝ ես թիկունք ունեմ ու կարամ խփեմ: Ասել ա՝ չես կարա: Ասել ա՝ կարամ: Ու տվել ա: Ո՞նց ա տվել, որ երկուսին ա տվել: Դիտավորյալ երկուսին էլ խփել ա»
Մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները հանդնպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Երկար զրույցից հետո նրանք, ի վերջո, համաձայնեցին սպանված զինվորի դին տեղափոխել Վերին Գետաշեն գյուղ և հողին հանձնել:
«Մեղքը հաստատ Դուք եք: Ամբողջ Հայաստանը ճանաչում ա ձեր կերպարանքը ու ձեզ ասում ա՝ սրիկա. լավ կլիներ, որ կարմրեիք գոնե: Էդ էր պակաս, Վարդգես Գասպարիին ասում ա՝ մեղք ա…»:
«Գասպարյան սրիկա, Կարապետյան սրիկա, մարդասպանը իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնի, սրիկա: Դու ծեծել, խոշտանգել ես Վիրաբյանին… սրիկա, Կարապետյան տականք, խուլիգան, լակոտ»:
Այսօր հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ:
«Ինչպե՞ս եք դուք դա պատկերացնում, որ ընդհանրապես չբարձրանա: Հնարավո՞ր է դա: Առաջարկություն արե՛ք, միասին քննարկենք: Ընդհանրապես չբարձրանալու տաբերակը ո՞րն է»,- ասում է Ռ.Նազարյանը
Որոշ թաղամասերում տեղադրված նոր արկղերն անհայտ անձիք գողացել են, ինչն, ըստ Կնյազ Մանասյանի, ուղղակի հարիր չէ մեր ժողովրդին, ուստի խորհուրդ են տալիս չխոչընդոտել աղբահանության գործընթացի կազմակերպմանը:
Երեկ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը ՀՀ երեք նախագահներից ներկա չէր միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Փոխարենը եկեղեցու բացման արարողությանը ներկա էր նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
Այսօր Աբովյանի նորակառույց եկեղեցում Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոյին դիմավորելուց հետո, երբ հյուրերը բարձրացան դեպի եկեղեցի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանին:
Այսօր` մայիսի 14-ին, 1989 թ. հիմնադրված Հայոց համազգային շարժում կուսակցության (ՀՀՇ) հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը հանդես եկան հայտարարությամբ:
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլոք դիմավորեցին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վերջինիս հետ միասին քայլեցին դեպի եկեղեցի, ՀՀԿ-ի համակիր հայտնի տատիկը, ով ևս եկել էր եկեղեցու բացմանը, հեռվից սկսեց բղավել:
Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանցից շատերն ամիսներով հաց չէին կերել: