Սոնա Աղեկյանի ակցիան՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ
Հայաստանում COVID-19-ի երրորդ ալիքն է, ռիսկային խմբում ներառված քաղաքացիների թիվն անցնում է 600 հազարը, Հայաստանն արդեն ձեռք է բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութեր` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, առողջապահության նախարարի խոսքով` սպասում են, որ առաջիկայում Չինաստանից որպես նվեր կստանան Sinovac պատվաստանյութ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք նշված են ապրանքի վրա՝ պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Մինչ Հայաստանում բժիշկներն ու քաղաքացիները պայքարում են կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում, առողջապահության նախարարի խոսքով՝ կայուն լարված իրավիճակում է, պաշտոնապես արդեն հայտնի է, որ Հայաստանում շրջանառվում է COVID-ի բրիտանական շտամը:
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Առողջապահության նախարարը և ԱՆ աշխատակիցները` պատվաստումների մասին. ՈւՂԻՂ
Անբարեխիղճ մրցակցություն՝ կաթնամթերքի շուկայում. ՈՒՂԻՂ
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ
«Հարկաբյուջետային դիսցիպլինայի առումով ես խնդիր եմ տեսնում. և՛ Հաշվեքննիչ պալատն է պասիվ, և՛ Ֆինանսների նախարարության վերահսղության տեսչությունն է որոշակի պահպանողական մոտեցում ցուցաբերում։ Ես տեսնում եմ, որ Կառավարության որոշումներով շատ հատուկ նշվում է, թե ումի՞ց պետք է գնումն իրականացվի»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ համեմատության համար նախորդ իշխանությունների ժամանակ, մասնավորապես՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում, մատների վրա կարելի էր հաշվել, թե քանի անգամ է հստակ տրվել անուն, թե ումից գնում պետք է իրականացնել։
«Ես ուղղակի կասկածում եմ, որ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանի և իր 88 ուսապարկերի ազգանունները վերջանում են յան-ով, նրանց երակներում հայի արյուն է հոսում: Ես պատահականությունների չեմ հավատում. երբ 2018թ. Սասուն Միքայելյանը հրապարակում կանգնեց և ասաց՝ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախի հաղթանակը, երբ Աննա Հակոբյանն Ալիևային հրավիրեց Շուշի՝ թեյ խմելու և մուղամ լսելու, երբ Շուշին համարվեց ոչ հայկական և դժգույն ու դժբախտ քաղաք, ես այս օրվանից սկսեցի պատահականությունների չհավատալ»:
«Տպավորություն էր, որ անընդհատ ինչ-որ բան է փնտրում, բայց չգիտի՝ ինչ։ Հիմա ամեն անգամ իր նկարին նայելուց թվում է, թե այդ խաղաղությունը, որ միշտ այստեղ փնտրում էր, այնտեղ գտել է։ Տարոնի ֆիզիկական բացակայության հետ մեկտեղ, տպավորություն է, որ ինքը տանն է, երբ ինչ-որ բան ենք խոսում, մտածում, երբ նայում ենք իր նկարին՝ տպավորություն է, որ մասնակցում է խոսակցությանը, իր կարծիքն է հայտնում․․․»։
Նախորդ շաբաթ Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում ու որոշեց, որ այսուհետև Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը կիրականացնի ոչ թե մինչև հիմա այդ գործառույթն իրականացնող Պաշտպանության նախարարությունը, այլ Ռազմական ոստիկանությունը, որի ենթակայության տակ կստեղծվի հատուկ ստոաբաժանում հենց այդ նպատակով։
«Նման վերաբերմունքը, որ գերիներ են վերադառնում, այնուհետև՝ չեն վերադառնում, էմոցիոնալ և հուզական լուրջ շփոթ կարող է առաջացնել ծնողների մոտ, նրանք գուցե չկարողանան զսպել իրենց էմոցիաները, զգացմունքները, և ինչպես գիտենք՝ արդեն 2 օր է՝ ՊՆ-ն շրջափակված է ծնողների կողմից, նրանք արդեն որոշակի ծայրահեղ քայլերի են դիմում: Կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, և դրա համար պարտադիր է օգտագործել բոլոր լծակները՝ կլինի եկեղեցի, կլինեն դրսում հայ համայնքներ, կլինեն եվրոպական տարբեր պատգամավորներ, կլինեն հենց իշխանության կողմից արվող քայլեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվում գերիներ։ Վարչապետի խոսնակի ասածից հետո «Էրեբունի» օդանավակայանում ուշ երեկոյան վայրէջք կատարեց ինքնաթիռ, որտեղ, սակայն, Ադրբեջանից վերադարձվող գերիներ չկային։
Անհետ կորածների և գերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՊՆ–ի շենքը․ ՈւՂԻՂ
ՊՆ աշխատողներին տեղափոխող տրանսպորտ դարձած ուղղաթիռը՝ այս պահին
«Ո՞ւր է գահավիժում Հայաստանի տնտեսությունը». Հրանտ Բագրատյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
ՊՆ շենքում գտնվող աշխատակիցներին այս պահին ուղղաթիռով էվակուացնում են
«Մարտ ամսվա վերջին Հյուսիս-Հարավ մայրուղու Արգավանդի խճուղին Շիրակի փողոցին կապող հատվածում, որը նաև շրջանցում է «Կարմիր բլուր» հնավայրը, ճանապարհի շինարարության ժամանակ շինարարները խեցեղեն բեկորներ են գտել:
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների լավացման քարոզչական թեզերի մասին. ՈւՂԻՂ
«Կարմիր բլուր»-ում հայտնաբեվել են Ք. ա. 8-6-րդ դդ. խեցեղեն բեկորներ. ՈՒՂԻՂ
Բագրատ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին. ՈւՂԻՂ
Ինչպես են ուղղաթիռով Պաշտպանության նախարարության շենքից էվակուացնում ՊՆ ղեկավարությանը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
ՊՆ-ն շենքի ներսից շիշ են շպրտել, հրմշտել ու քաշքել են անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին։ Նրանց հարազատները կոչ են անում բոլորին հավաքվել ՊՆ շենքի մոտ՝ աջակցելու իրենց:
Գերիների խաբված հարազատներն այսօր առավոտյան ժամը 6-ից փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները։
Նրանք նշում են, որ չեն հեռանալու մինչև իրենց որդիները Հայաստանում չլինեն, այսօր-վաղը խոստումներ այլևս չեն ընդունելու:
Իրանագետի խոսքով՝ Հայաստանի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր ենթադրում է առաջին քայլ, որը գործող իշխանությունների հեռանալն է. «Որևէ մեկը, որը կգա և կասի՝ ես ունեմ Հայաստանի ապագայի այս տեսլականը, որը պետք է իրականացնի այս իշխանությունը, խաբած կլինի մեզ, ինքն իրեն, որովհետև երկնքի կապույտ լինելու մեջ համոզվելու համար պարտադիր չէր շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Այս իշխանություններն այս եռամյա շրջանում ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտություն գրանցելու, որքան էլ դա պարադոքսալ թվա»:
«Տնտեսվարող սուբյեկտներին ենթարկում են հարկային տեռորի, եթե խոսեք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, կտեսնեք, թե ի՞նչ խայտառակ վերահսկողական գործիքներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն՝ տեռորի են ենթարկում, ստիպում վճարել տուգանքները, և այլն, իսկ դա հանգեցնում է նրան, որ շատ տնտեսվարողներ փակվում են, և այսօր տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված անկումը պայմանավորված է նրանով, որ տնտեսական գործունեություն իրականացնողներ են փակվել»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։
«Հիմա զանգում ենք, որ Առողջապահության նախարարը մեզ ընդունի, բայց չգիտես ինչու՝ ինքը հանդիպում ունի, ու այդ հանդիպումն ավելի կարևոր է, քան մեր զոհված, անհետ կորած տղերքը։ Հիմա փորձում ենք կապ հաստատել, բայց տեսեք՝ ոչ մեկը չի վերցնում, կոֆեի ժամ է , ո՞նց վեկալեն։ Հենց առողջապահության նախարարը պետք է մեզ ընդունի այս պահին, եթե չէ՝ հաստատ ես լիքը վատ բաներ կանեմ, որն իրենց վրա վատ կանդրադառնա»,- ասաց տիկին Անահիտը։