Տեսահոլովակը պատրաստել և հիմնադրամին է նվիրել «Շարմ» ընկերությունը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, դերասաններ, մտավորականներ, դիրիժորներ և այլք:
Google-ում մարդիկ աշխատում են՝ որտեղ ցանկանան. նրանք կարող են պարզապես իրենց համակարգիչը վերցնել և դրսում աշխատել, կամ, օրինակ, աշխատել պառկած՝ հատուկ նախատեսված հարմարավետ աթոռների վրա: Իհարկե, եթե տվյալ պահին որևէ հատուկ ժողով կամ հանդիպում նշանակված չէ:
Ուղիղ մեկ տարի առաջ Հանրապետության հրապարակում` ՀՀԿ համերգի ժամանակ՝ փուչիկների պայթյունից այրվածքներ ստացած Ռուզաննայի և Արմանի համար այդ օր ճակատագրական դարձավ:
Google ընկերությունը ներկայացրել է իր նոր, ավելի հարմար ինտերֆեյսով Gmail փոստային ծառայությունը: Ինչպես և սպասվում էր, այն ստեղծված է այնպես, որ ավտոմատ կերպով տեսակավորում է մուտքային հաղորդագրությունները:
Ամբողջ բանակցություններին դուք հետևել եք, տեսել եք, և կարծում եմ՝ այն վերջնական լուծումները, որոնք որ արտացոլվեցին և հայտարարեցին մեր ազգաբնակչությանը, դրանք բավականին լուրջ աշխատանքի, բանակցությունների արդյունք են:
Մոտ երեսուն մասնակիցներ ներկայացրեցին իրենց հնաոճ մեքենաները, որոնք «Էրեբունի» թանգարանի մոտից շարժվեցին Հյուսիսային պողոտա:
Արարողության ավարտից հետո նրան մոտեցավ մի կին, գրկեց ու համբուրեց Վլադիմիր Գասպարյանին: Վերջում կինն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանն իր եղբոր որդին է:
Կիրքը ի հայտ եկավ նոր ալիքով, երբ Ջոն Քենեդին իր թեկնածությունը դրեց նախագահական ընտրություններում: Մի օր Մերիլինի բնակարանում հեռախոսազանգ հնչեց: «Ողջույն, փոքրիկս,- հնչեց տղամարդու ծանոթ ձայնը` հմայիչ բոստոնյան շեշտադրությամբ,- ես պատրաստվում եմ դառնալ Ամերիկայի նախագահը, բայց առանց քեզ չեմ կարող գլուխ հանել: Չէ՞ որ դու ինձ կօգնես նախընտրական արշավում»:
Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց ֆորմալ առումով նոր կառավարության գործունեության ծրագիրը: Հնչեցին փոխադարձ քննադատություններ ու մեղադրանքներ: Դրանք հիմնականում ուղղված էին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հետ էլ կզրուցենք Ռ-Էվոլյուցիայի այսօրվա հաղորդման շրջանակներում:
Այսօր Երևանում անցկացվեց «Եվրոպայի օրը» (Europe Day), որի շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Կարող է մի օր իմ թիկունքում կանգնած ոստիկաններն էլ ըմբոստանան, իրենց երեխեքն էլ են ուտում նույն ուտելիքը, ինչ մենք…մի օր իրենք կատաղելու են, մի օր ոստիկանը, մի օր դատավորը…չգիտեմ, դատավորը` կարող ա չէ, զինվորականը…սրանք էլ են քաղաքացի:
«Eight Mile Style» ընկերությունը, որին պատկանում է ռեփեր Էմինեմի երգերի հեղինակային իրավունքը, հայց է ներկայացրել Facebook-ի և Wieden+Kennedy գովազդային գործակալության դեմ՝ գովազդային հոլովակում Էմինեմի երգի անօրինական օգտագործման համար:
Կա մի կազմակերպություն, կարծեմ «Կյանք» կոչվածն է, որը հավատարմագրել էր ավելի քան 1000 դիտորդ 464 տեղամասի համար: Եվ պատկերացրեք` ինչ աստիճանի պետք է լինի այդ դիտորդական կազմակերպության կապը կուսակցության հետ, օրենքով արգելված կապերը, որ գրանցամատյաններում դիտորդի անվան դիմաց գրում են` «դիտորդ ՀՀԿ-ից», հետո գրում են` «Կյանք», հետո գրում են` «դիտորդ` ԲՀԿ-ից, Համահայկական երիտասարդական ասոցիացիա:
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Xbox One-ը, գրում է CNet-ը: «Մենք ներկայացնում ենք ժամանցային համակարգ՝ «Ամեն ինչ մեկում»: Համակարգ, որը ձեր հեռուստացույցը ավելի խելացի կդարձնի»:
Եթե ընդհանրական բունտ լինի, դրան տեր, ծառա չկա, դա սրբելու և տանելու է ամեն ինչ: Իր մեջ ունի դրական կողմ, որ նոր կյանք է սկսվելու, բայց լինելու են հսկայական կորուստներ, և անհասկանալի է` ինչ ենք մենք կորցնելու:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի տաքսի ավտոմեքենայով հեռացել:
Թբիլիսիի 7-րդ մեկուսարանում գտնվելու ժամանակ Վիբլիանին ակտիվ մասնակցություն է ունեցել անցանկալի «օրենքով գողերի» հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և նրանց նվաստացման գործում, ինչի արդյունքում այդ հեղինակությունների տիտղոսը համարվել է ուժը կորցրած։
Այս չափի կարկտահարված համայնքներ միանգամից երբևիցե չի եղել, այս ուժգնությամբ կարկուտ՝ երբեք չենք ունեցել, այս չափի հասցված վնաս՝ երբևիցե չի եղել: Անգամ խոսում են, որ 100 տարի առաջ էլ նման կարկուտ չի եղել: Սա, իրոք, աղետ էր մեր ժողովրդի համար, մեր երկրի համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 active-ը:
Կաննի 66-րդ կինոփառատոնի 6-րդ օրվա արդյունքներով, դեռևս երեք ժապավեն է համարվում «Ոսկե արմավենու» հիմնական հավակնորդ:
Անցած շաբաթ վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ առաջիկայում թանկանալու է սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Ասում եմ՝ վերջապես, որովհետև ամիսներ շարունակ մամուլը գրում էր այդ մասին, մինչ դեռ իշխանությունները համառորեն հերքում էին:
Ինչպես հայտնի է՝ այսօր Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչները փակել էին Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհը:
Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին:
«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիայի ներկայացուցիչ Էմելի դե Ֆորեսթն է՝ Only Teardrops երգով:
«Նա պայքարել է շուկաներում ադրբեջանցիների դեմ, իսկ հատկապես Մոսկվայի շուկաներում այդ հարցն արյունահեղ պատերազմներ էր առաջացնում: Հայաստանում Դեդ հասանը հայերին օգնել է ֆինանսապես, նյութապես»,- ասել է Սերգեյ Գալոյանը:
Կաննում ցուցադրվել է չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի նոր ֆիլմը՝ «Մեղքի հպումը» (Tian zhu ding): 66-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված այս ժապավենը պատմում է ժամանակակից Չինաստանում տիրող դաժանության մասին:
Ծովինար Ղազարյանի խոսքով՝ այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու ձեռքը մեկնել, որպեսզի իր ձեռքը բռնի և բարևի: Ծովինար Նազարյանը, սակայն, հրաժարվել է ոստիկանապետի ձեռքը սեղմել՝ ասելով. «Ասացի՝ ես Ձեր ձեքը չեմ սեղմի, որովհետև Դուք ռազմական ոստիկանության հանցագործությունների գլխավոր հեղինակն ու բեմադրիչն եք»:
Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմեց, որ իր տղան մահացել է ժամը 3:30-ի սահմաններում, սակայն իրեն այդ մասին տեղեկացրել են 11:15-ի սահմաններում: Հարազատները նշեցին, որ դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տիկին Լուիզան Սեյրան Օհանյանին ասաց, թե ինքը տեղյակ է, որ իր որդու վրա կրակած անձը «թիկունք ունի». «Ու ասել ա՝ ես թիկունք ունեմ ու կարամ խփեմ: Ասել ա՝ չես կարա: Ասել ա՝ կարամ: Ու տվել ա: Ո՞նց ա տվել, որ երկուսին ա տվել: Դիտավորյալ երկուսին էլ խփել ա»