ՀՀ-ում ընթանում է տեղեկատվական պատերազմ, և այդ պատերազմում բանականությունը տանուլ է տալիս. Աբովյան
«Հայաստանում տեղի է ունենում տեղեկատվական պատերազմ, և այդ պատերազմում, ցավոք, բանականությունը տանուլ է տալիս»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի ««Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, բանախոսի խոսքով՝ մենք պետք է հասկանանք խաղացողների՝ Արցախի, Հայաստանի նպատակը:
«Հանրահավաքի ժամանակ պայմանական Արցախը դուրս եկավ և ասաց՝ աշխարհ, ես չեմ ուզում կոտորվել: Դա էր մեսիջը»,- ասաց Արման Աբովյանը:
Ըստ նրա՝ մարդիկ հոգնել են, և նրանց արդեն չի բավարարում միայն կարծիք հայտնելը:
«Գնաց մարդը, լսեց՝ Հայաստանը կործանվում է, հետո… Մենք բոլորս դիսոնանսի մեջ ենք: Հասարակ մարդկանց համար այդ դիսոնանսը բերում է հոգնածության, հիասթափության, ու նրանք ոչ ոքի չեն հավատում»,- ասաց Արման Աբովյանը՝ հավելելով՝ պարզապես հարցի արձանագրումն իրեն արդեն սպառել է:
«Թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու: Շարունակելու է իրականացնել ռազմական սադրանքներ»,- ասաց նախկին պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում