«Իրանին դժվար է ներքաշել ռազմական գործողությունների մեջ». Միջազգայնագետ

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Իրանի հայտարարությունները, թե հարևան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար «կարմիր գիծ» է, զուտ ճնշում է Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը զերծ մնա հարձակումներից։

«Այդ հայտարարությունները զուտ ճնշում են, ես չեմ տեսնում, որ Իրանին հնարավոր է  ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Առաջին հերթին նման բան ցանկանում է  Արևմուտքը, որպեսզի Իրանին ներքաշի պատերազմի մեջ, ուժասպառ անի և ռեժիմը փոխի»,- Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ էլ բարդ է պատկերացնել, թե ինչպես Իրանը կգնա ռազմական գործողությունների Նախիջևանի տարածքում, օտարերկրյա այլ պետության տարածքում։

«Նաև չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանի տարածքում կգնա գործողության, բացառապես այն դեպքերի, երբ մենք նրան հրավիրենք Սյունիք հստակ գործողություններ կատարելու»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս