«Պարանոյան մոտն ուժեղացել է: Ազգի ընտրյալները վախի մեջ են ապրելու». Արմեն Գրիգորյան

«Երեկ երեկոյան ոստիկանության իրականացրածը շատ տխուր տեսարան էր: Ոչ մի լուրջ միջոցառում այդպես չեն անում: Մենք Գյումրիից էինք վերադառնում, մեզ կանգնեցրել են ձեռքով, բայց մենք չենք կանգնել»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ երկրում, իհարկե, դիվերսանտներ կլինեն, որովհետև հայ-պարսկական սահմանը բաց է, ու բազմաթիվ ադրբեջանցիներ կարող են մտնել երկիր:

«Երեկ զենք էին հավաքում: Վախենում են: Եթե նկատել եք, կառավարության շենքի պատուհաններին «бронебойный жалюз»-ներ է դրել: Պարանոյան մոտն ուժեղացել է: Կտեսնեք՝ ինչպես են հիմա պաշտպանվելու ազգի ընտրյալները: Ազգի ընտրյալները վախի մեջ են ապրելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Պրոդյուսերի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գոռալու է ոստիկանների վրա, թե՝ ինձ ուզում են սպանեն, գնացեք, զենքերը հավաքեք:

Ինչ վերաբերում է հողերի հանձնման նոր փուլին, Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ինքը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի այն պնդման հետ, որ լինելու է նույն սցենարով պատերազմ, զոհեր ու հողերի հանձնում, ու կասեն, որ էլի մարդկային կյանքեր է փրկել:

«Երբ պայմանավորվում ես Ալիևի հետ, պարզ է, որ դու «գցվելու ես»: Ո՞ւմ հետ ես պայմանավորվում: Ալիևի նմանի հե՞տ:  Փաշինյանը չի վախենում, հիմա էլ կտա զոհեր, իսկ դրանից հետո կհանձնեն Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը»,- ասաց նա:

Պրոդյուսերը նշում է՝ այս պատերազմը պլանավորած էր դեռ 2019թ.-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս