՝«Փակվում են գիշերօթիկները. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով քննարկմանը մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը:
Բողոքի ակցիաներ` ՀՀ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Նախարարությունը հենց հիմա մշակում է չափոփոշիչներ. գլխիվայր փոխում է այն բոլոր չափորոշիչները, որոնք կան, իսկ դրանց անհրաժեշտությունը բոլոր տարիներին դրվել է բոլոր նախարարների ժամանակ: Իհարկե, ֆինանսական մեծ ռեսուրսներ են պետք դրա համար, միշտ խոսվել է և հարցը միշտ էլ հետաձգվել է։ Հիմա նախարարությունը մշակել է դպրոցական չափորոշիչներ, և արվում են կոնկրետ գործողություններ դպրոցական դասագրքերի հետ կապված։
Այդ հաշվետու ժամանակաշրջանում իմ ենթակայության ներքո աշխատող աշխատակազմի հետ միասին հասցրել եմ ավարտին հասցնել ու հանրության դատին ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն առաջիկա 3 տարիների համար, որը գործնականում որևէ փոփոխության չենթարկվելով՝ մոտ 1.5 ամիս առաջ հանձնվել է կառավարության դատին և ընդունվել՝ որպես ոլորտի ռազմավարական փաստաթուղթ: Հասցրել ենք ավարտին հասցնել ՀՀ քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի ռազմավարությունները, Ազգային ժողով ներկայացվեց և ընդունվեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներից մեկի պատշաճ կատարումն ապահովող օրենսդրական ակտ. խոսքը պատժախցի ինստիտուտին վերաբերող որոշմանն է վերաբերում, և այլն:
Մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարա՞ր են` քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում:
Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. ՀՀ վարչապետի խոսքերին ծափահարում են ԱԺ-ում
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Հայ բանասիրության, Պատմության, Սոցմանկավարժության ֆակուլտետներին՝ իրենց քաջության և ազգային արժեքներին հավատարիմ լինելու համար»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Նարինե Ներսիսյանը:
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չպետք է պարտադիր լինեն ոչ մասնագիտական ֆակուլտետներում:
Բոլոր այդ պաշտոնյաները ուղղակի կպատժվեն. Նիկոլ Փաշինյան
Մեկնարկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը. ՈՒՂԻՂ
Ասում եք՝ զգուշացրել եք, բայց դրանով հարցը չի լուծվում, քայլեր են պետք. Պատգամավորը՝ Էրիկ Գրիգորյանին
«Պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ստորագրել է այս հայտարարության տակ և համամիտ է այս հայտարարությանը, բացառություններ, իհարկե, կան»,- այսօր ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների տարածած հայտարարության մասին խոսելիս ասաց Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:
«Ինքս եմ առաջարկել, որ դադարեցնենք համատեղ աշխատանքը, որի պատճառները մի քանիսն են: Գիտեք, որ ընդունել ենք երկու ռազմավարություն՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Վերջինի պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, իսկ հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը: Երկու մասով ըստ էության կառուցվածքային փոփոխություն անելու անհրաժեշտություն է առաջացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատվելու դիմումին:
«Հասարակության լայն շրջանակները մերժում են այս նախագիծը»,- ասում է Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը:
«Իմ քայլի» պատգամավորը թվարկում է ռուս պաշտոնյաների այցերը Հայաստան՝ դա համարելով աննախադեպ
«Թյուրըմբռնում է տեղի ունեցել». Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների՝ բանակցային սեղանին գտնվելու մասին
Աննա Հակոբյանը չի հավատո՞ւմ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած արտագաղթի թվերին
«ԵՏՄ-ում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը կներկայացվի դեկտեմբերին». Գրիդնև
168 ԼՐԱՀՈՍ
«Նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՍՄ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից»,- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալի հայտարարություններին ի պատասխան, թե նախագծի փոփոխություններն ուղղված են բուհական ինքնավարությանը, ասաց ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը` վստահեցնելով, որ օրենքի այս նախագիծը բուհական ինքնավարության հետ աղերս չունի:
«Բուհական ինքնավարությունը հասցված է զրոյական մակարդակի»,- ասում է Յուրի Ավետիսյանը:
«Երբ հայտարարությունը եղավ, ես միաժամանակ հպարտության ու ամոթի զգացում ունեցա»,- ասում է Վարդան Դևրիկյանը:
«Գրականությանը, 4-5 տարի է, հետապնդում են ձախորդ որոշումները: Ավելին, նախորդ իշխանության մշակույթի վերջին նախարարը «գիր» բառով ինչ կար՝ հանեց Մշակույթի նախարարության ֆինանսավորվող ծրագրերից»,- ասաց Միլիտոնյանը, հավելելով, որ իրենց պայքարն ավելի է թեժացել, երբ անցած տարի կրթության ու գիտության նախարարը որոշել էր մանկական մամուլի ֆինանսավորման հարցը լուծել մրցույթների միջոցով:
«Այսպիսի բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել»,- ասում է ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:
«Կացինն իջել է հայագիտության վրա»,- ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Այ քեզ բան, մեզ փող է անհրաժեշտ, վարկեր ենք ներգրավում, հիմա բյուջեում փողը կա, չեն կարողանում բաշխեն»,- ասում է Միքայել Մելքումյանը:
Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմային՝ ասել է. «Կա այսպիսի կարեւոր վիճակագրություն. անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ճիշտ է համարում ՀՅԴ երիտթևի և ուսանողների բողոքները, որոնք պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ