«Այս պահին կարող են ցրել խորհրդարանը, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ խնդիր կա, եթե քաղաքական ճգնաժամի լուծումն ընտրությունների մեջ է, ապա գնանք այդ ընտրություններին: Ես վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, քանի որ ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, նրա արարքների ու գործողությունների մեջ է, խոսքն իշխող քաղաքական ուժի մասին է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
«Եթե Ջո Բայդենն այս օրերին առանց որևէ լուրջ խոչընդոտների ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ապա ակնհայտ է, որ իրանցիներն ակնկալիք ունեն ստանալու Միացյալ Նահանգների վերադարձ միջուկային համաձայնության շրջանակներ: Այսինքն՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որոշակի նորմալացումն է, ինչո՞ւ, որովհետև Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների չափազանց խիստ պատժամիջոցային ռեժիմում»,- ասաց Ոսկանյանը:
«Դատը հետաձգվել է. ես խնդրում եմ` այս ձյան տակ չսպասել». Ռոբերտ Քոչարյան
«Այս ամենը Նիկոլ Փաշինյանը որքան շուտ հասկանա, այնքան շուտ մենք կկարողանանք ուղղել մեր ողնաշարը և զբաղվել խնդիրների լուծմամբ: Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող լինել ադեկվատ բանակցող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով այսօր առաջացել է այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց: Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարվեցին 64 հոգի, 62-ը՝ Գյումրիի ՄՈԲ-ից, 2-ը՝ Արմավիրի մարզից:
Ես չեմ ուզում հիմա ոչինչ ոչ բացառել, ոչ հաստատել. Լևոն Քոչարյանը՝ հոր՝ ընդդիմությանը միանալու մասին
Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Հիշում եք, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազները հորս ասացին՝ Ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում: Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչի մասին մենք և ուրիշները 2.5 տարի զգուշացնում էինք: Սա շատ մեծ խայտառակություն է, ու հիմա էլ ավելի վառ դարձավ այդ ամենը, ցավոք»,- Մարտի 1-ի գործով այսօր վերսկսվող դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Զինծառայողները, ՊԲ-ի կողմից նշանակված տեղի հրամանատարները՝ Շուշիի, մինչև վերջ մարտնչել են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Կոտրվել է վստահությունը պետության տված ինֆորմացիայի վերաբերյալ. սա ապաշնորհ կառավարման արդյունք է
Վարդան Ոսկանյանը՝ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին. ՈւՂԻՂ
Երևանցիները մերժեցին Հայկ Մարությանին. այս հարցման արդյունքները դա են ցույց տալիս. Դավիթ Խաժակյան
Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության մեջ, ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում հունվարի 11-ին կայացած հայտնի եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթին:
«Փնտրվում է» քաղաքապետ՝ սա նոր ֆիլմի անուն չէ. «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից իրականացված հետազոտության անվանումն է: Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության արդյունքները, անդրադարձավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը:
«Վերջին երկու ամսվա ընթացքում ընդդիմադիր գործիչներն իրականացնում են բողոքի ակցիաներ, ցույցեր, գնահատեք ՀՀ Ոստիկանության աշխատանքն այդ ակցիաների, ցույցերի ընթացքում»,- սա Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության հարցումներից մեկն էր:
Մեկնարկում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. աջակիցները դատարանի բակում են. ՈՒՂԻՂ
Gallup International Association-ի՝ «Երևանցիները Երևանի մասին» հարցման արդյունքները. ՈՒՂԻՂ
Հանքերի՝ շահութահարկով չաշխատելու վերաբերյալ դատախազության ասածը տեղին չէ. Գուրգեն Բաղդասարյան
Lրագրողներն ավելի շատ բացահայտում կանեին, քան արել է այս քննիչ հանձնաժողովը. Թունյան
ՀՀ-ում գործող հանքերը շահութահարկ չեն վճարել, ֆինանսական հաշվետվությունները արժանահավատ չեն. զեկույցը հրապարակվել է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ վարորդների նկատմամբ տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը:
Ազգային ժողովը շարունակում է հունվարի 18-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
«Բոլորն էլ հասկանում են, որ մեր երկրի հետագա լինելիությունը կախված է հենց Նիկոլի գնալուց: Իրենք ամեն կերպ փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը, որովհետև աներես են: Ցանկացած իրեն հարգող, պետությունը սիրող ղեկավար նախ՝ չէր ստորագրի, այդ ժամանակ կգնար, իսկ եթե քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված ստորագրել է, ստորագրելու հետ մեկտեղ՝ հրաժարական կտար: Հրաժարական չտալը նշանակում է, որ ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ ունեն, ո՛չ հայրենիք ունեն. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Մի շատ լավ լակմուսի թուղթ ունեմ՝ այն քաղաքական ուժը, որը հիմա կամ առաջիկա ժամանակահատվածում չի հայտարարում, որ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, այս կամ այն կերպ ստում են։ Նիկոլի պատգամավորներն այսօր խնդիր ունեն տանից դուրս գալու և մարդկանց աչքերի մեջ նայելու։ Այս Ազգային ժողովի պատգամավորները պետք է ընկալեն հետևյալը՝ Նիկոլը եթե անգամ գնա արտահերթի, այս խմբակցության հետ չի՛ գնալու, որովհետև դա հավասար է ինքնասպանության, հետևաբար՝ ո՞րն է ավելի լավ՝ դավաճանի պիտակը պահել մինչև վերջ՝ հետո չհայտնվել խորհրդարանո՞ւմ, թե՞ այդ լափած պարգևավճարների դիմաց գոնե մի գործ անել՝ իշխանությունը հեռացնել Նիկոլ Փաշինյանից, որովհետև Փաշինյանն իշխանություն չունի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
«Այդ զորավարժություններից այդքան մի վախեցեք». Անդրանիկ Քոչարյան
«Ռազմագերիների խնդիրը կոնֆիդենցիալ լուծման համակարգ է, հրապարակել անուններ, ցուցակ՝ չի լինում»
«Ադրբեջանի նախագահի ցինիկ, արհամարհական, գերհաղթողի դիրքերից որակումներն ու մեկնաբանությունները՝ ուղղված հակառակորդին, ոչ թե նպատակ է հետապնդել ընդհանրապես խախտել կոմունիկացիաները, խափանել բոլոր տեսակի հնարավոր շփումները, ճիշտ հակառակը՝ շատ կոնկրետ մի նպատակ է հետապնդում՝ բոլոր շփումների ժամանակ բանակցային սեղանի շուրջ ինքը հանդես գա հաղթողի, թելադրողի դիրքերից: Եվ հաշվի առնելով այն արդյունքները, ինչ մենք արձանագրեցինք մոսկովյան վերջին եռակողմ հանդիպումից՝ կարող ենք ասել, որ Ալիևի մոտ ոնց որ թե ստացվում է»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ուշագրավ հայտարարությանը, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2007 թվականից աշխատել է՝ որպես Թուրքիայի գործակալ:
Հակակոռուպցիոն դատարաններով կծաղկի կոռուպցիան դատարաններում. Անի Սամսոնյան