Մեր պատգամավորները կփորձեն մտնել ԱԽ շենք՝ Ձեր պահանջները դավաճաններին փոխանցելու համար. Իշխան Սաղաթելյան

Վաղ առավոտից Երևան քաղաքի տարբեր հատվածներում ապակենտրոն ակցիաներ են տեղի ունենում: Նախագահական նստավայրի մոտ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այս պահին շարունակում են շրջափակած մնալ նախագահական նստավայրը և ԱԽ շենքը:

«Մեզ ասացին, որ 155 աշխատակիցներից գրեթե ոչ ոք չի կարողացել շենք մտնել մեր շրջափակումից հետո՝ շնորհիվ ձեզ: Այս տարածքում է գտնվում նաև Համահայկական հիմնադրամը. նաև հիմնադրամի աշխատակիցները չեն կարողացել շենք մտնել:

Մենք արդեն հայտարարել ենք՝ ինչի համար ենք շրջափակել շենքը ու ինչի համար ենք շարունելու շրջափակել, որովհետև այն պետական հաստատությունները, որոնք չեն ծառայում մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, այո՛, պետք է ժողովրդի կողմից ենթարկվեն շրջափակման:

Միաժամանակ շրջափակման մեջ է նաև ԱԽ շենքը. այժմ առաջարկություն կա, որ ամեն դեպքում մեր պատգամավորները բարձրանան ԱԽ շենք՝ այնտեղ փոխանցելիք բաներ ունեն՝ ինչպես երեկ: Այդ շենքից բազմաթիվ հակահայկական և հակապետական հայտարարություններ են հնչել այս ընթացքում:

Առաջարկում եմ շղթան շարունակել պահել, ընդամենն առանձնանան մեր 30-50 քաղաքացիներ, պատգամավորների հետ շարժվեն դեպի ԱԽ շենք, և մեր պատգամավորներն այդ ընթացքում կփորձեն մտնել ԱԽ շենք՝ ձեր պահանջները անձամբ այդ դավաճաններին փոխանցելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս