Հավաքված քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հորը դիմավորեցին ծափահարություններով, իսկ քաղացիներից մեկն էլ գոչեց. «Պետք է մի հանգ Րաֆֆի ունենայիր»:
Եթե անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունն ուներ մեկ ուղի, որը տանում էր դեպի փակուղի, մենք այժմ գտել ենք մի ընթացք, մի այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում, և որի շնորհիվ ձևավորվելու է զուգահեռ իշխանություն` բառի բուն իմաստով:
«Խորհրդարանական համակարգի դեպքում ցանկացած նախարարի թեկնածությունը քննարկվում է ԱԺ-ում, ոսկորները մի լավ լվանում են՝ ով է, ում բարեկամն է, կինն ու զոքանչն ո՞վ են, և նոր նշանակում են պաշտոնում»,- ասում է Կարապետ Ռուբինյանը։
Մարդու իրավունքների խախտումը համակարգային է, և դա կախված է նաև երկրի կառավարման համակարգից: Այս մասին Ազատության հրապարակում հասարակական բաց ֆորումի ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
«Անպարկեշտությունը, հայհոյանքը փետրվարի 18-ին ժողովրդի, այս անգամ, փառք Աստծո, ոչ թե արյան վրա, այլ ձայն գողության, ստի, կեղծիքի, համատարած խախտումների բերմամբ սեփական հաղթանակը տոնելն է` շամպայնով, թե առանց շամպայն, կարևոր չէ»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում: Այնպես որ, ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մասի զորակցությամբ և վստահությամբ:
Այսօր Ազատության հրապարակում կայացած Քաղաքացիական բաց ֆորումի ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ ինքը 2008 թվականին ընտրել էր Սերժ Սարգսյանին:
Ազատության հրապարակում տեղի ունեցած թվով երկրորդ քաղաքացիական ֆորումի ժամանակ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե փետրվարի 18-ից հետո, երբ հայ ժողովուրդը որոշեց ապագա ճանապարհը՝ վստահություն հայտնելով իրեն, ինքը ևս անհատական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր քայլի համար:
Ազատության հրապարակում շարունակվում է երիտասարդների նստացույցը: Ինչպես հայտնի է, վերջիններս պահանջում են, որ ապրիլի 9-ին տեղի չունենա ԿԸՀ տվյալներով՝ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Երբեք ռեժիմը չի կարող խոչընդոտ լինել քաղացիների ճանապարհին, որովհետև չունի դրա համար լծակ և եթե անգամ իշխանությունը որոշի կրակել, ապա, ըստ Անդրիաս Ղուկասյաի, հանրությունն էլ իր հերթին իրավունք կունենա զինված ապստամբության:
Երբ պարոն Աբրահամյանն այցելեց, ես ձեզ ասացի, որ սա քաղաքավարական այց է: Ինքը ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին, որևէ բովանդակության մասին չխոսեցինք;
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի կամ բացօթյա ասուլիսի փոխարեն ռոք համերգ է: Մինչ համերգի մեկնարկը արդեն 7 օր շարունակ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ելույթ ունեցող «Ոստան հայոց» և «Որդան Կարմիր» խմբերին ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորումը:
Երեկ Ազատության հրապարակում կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Լուռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:
Սերժ Սարգսյանը պատրաստվում է լցնել ամենամեծ դահլիճը՝ ցույց տալու համար, թե ՀՀ նախագահն է, իսկ նույն օրը ՀՀ ժողովուրդը իրենով պետք է լցնի ՀՀ ամենամեծ հրապարակը՝ ցուց տալու համար, որ ընտրել է իր նախագահին, ում անունը Սերժ Սարգսյան չէ: Այդ օր Սերժ Սրագսյանի երդման արարողությունը մենք պետք է վերածենք հրաժեշտի երեկույթի:
Պետք է ասեմ, բարձր դատարան, որ այսօր մի գործ ես քննում, որտեղ կա մարդ, որ իր վրա, իր ուսին դրած խաչը տանում է Գողգոթա` մեր բոլորի մեղքերի համար: Որովհետեւ Հայաստանում կա քրեաօլգարխիա բոլորիս մեղքերի պատճառով:
Եթե Մարթենսի կեցվածքը դառնա ԵԺԿ-ի ընդհանուր հանրակարգային դիրքորոշում, «ժառանգություն» կուսակցությունը կվերանայի իր անդամակցությունը այդ կեղծ կազմակերպութանը:
Այսօր ժամը 15-ից Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շարունակում է հացադուլ անել ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան, մեկնարկել է ստորագրահավաք` «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։
«Ո՞վ կարող է այդ զոհասեղանից Րաֆֆի Հովհաննիսյանին հանել դուրս, ոչ ոք, ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ Վլադիմիր Պուտինը, ո´չ Օբաման: Կա միայն մեկ ուժ, որը կարող է դա իրագործել, այդ ուժը կոչվում է հայ ժողովուրդ»,- շեշտեց նա:
Նրա նստարանի մոտ` գետնին, դրված է անլար մագնիտոֆոն: Օրինակ, այսօր նա լսում էր Ալլա Լևոնյանի երգերից մեկը:
Բողոքող երիտասարդները նշում են, որ չեն դադարեցնի նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ Գևորգ Մելքոնյանը հրաժարական չի տվել:
«Դատարանն այսօր հովանավորեց գողերին, իսկ գողերի մեջ այսօր թիվ մեկ գողը Սերժ Սարգսյանն է: Սահմանադրական դատարանն ուղղակի հովանավորյալի կարգավիճակով հանդես եկավ»:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ներկայացրեց իր պահանջը: Նա նշեց, որ կամ Սերժ Սարգսյանը պիտի ինքնաբացարկ հայատարարի, կամ նոր ընտրություններ կլինեն, կամ ապրիլի 9-ին ժողովուրդը կորոշի իր անելիքը.
«Օրենքում պարզ գրված է. իրազեկում է ստացվում քաղաքապետարան, իրազեկման մասին տեղյակ է պահվում Ոստիկանությանը, և եթե տարածքը, որի մասին գնում է խոսքը, եթե Մշակույթի նախարարության հետ կապված է, նաև նրանց է տեղեկացվում` կարծիք ստանալու նպատակով: Կարծիքը ստացվել է, կարծիքի հիման վրա կայացվել է որոշում»,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երգի-պարի «Կարին» խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին խնդրեց իրեն պարել սովորեցնել:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում էր երիտասարդ ակտիվստների նստացույցը:
Այսօր այս երկրում շատ հալածյալներ կան, հետապնդվողներ կան, տառապողներ կան այս ռեժիմից և այս չինովնիկներից, այս դատաիրավական համակարգից, այս Ոստիկանությունից: Երբ Վովա Գասպարյանը գնում և այնտեղ այդ նստարանի առջև չոքում է, թե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան անենք, ոնց անենք… արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է:
Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն իր երգերով ողջունեց հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Թող ոչ մեկն իմ անվան հետ չկապի տասը դիակները, նույնիսկ հռետորաբանության համար, որովհետև այդ տասը դիակների պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղ: Հայ ժողովուրդը ողջ ճշմարտությունը չգիտի այդ տեղերի մասին»
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ ոստիկանները հատուկ սահմանում ունեն անձրևի համար, և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներին: