«Ռուբեն Հախվերդյանի ելույթից հետո սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր սկսեցին քննադատել նրան՝ «ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է» խոսքերի համար»:
Ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ելույթ ունեցան «Ժառանգության» երիտասարդական միության որոշ անդամներ, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ. նրանք իրենց բողոքն էին արտահայտում Էկոնոմիկայի նախարարության նոր նախագծի դեմ, համաձայն որի՝ 3 տարով հարկային արտոնություններ կտրվեն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող ընկերությանը։
Թե որքան մարդ է օր ու գիշեր անհանգստանում այս ճակատագրով՝ թող հաշվեն բոլոր այն մարդիկ և պետական կառույցների ներկայացուցիչները, ովքեր երկու տարի շարունակ տեղյակ են եղել, որ Ալենն ապրում է ծայրահեղ աղքատության, սովի մեջ հարբեցողների որջի վերածված տան մեջ, սակայն նրան օգնելու արագ քայլեր են ձեռնարկում միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը երեխային հայտնաբերում, փաստերը բացահայտում, ծամում-դնում է իրենց բերանը:
Այցելելով մի շարք բուհեր՝ դասադուլ հայտարարած ուսանողները կոչ էին անում մյուս ուսանողներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը: «Մեր պահանջն է՝ չեղյալ համարել ընտրությունների արդյունքը և նշանակել նոր ընտրություններ»:
Սարսափելի հարբած, անբարոյականի կերպարանքով այս կինը հրճվանքով պատմեց, որ ոչ թե գնել է խմիչքը, այլ՝ իրեն «պատիվ են տվել»: Նրա հետ զրույցից հետո մենք համոզվեցինք, որ երեխային անհրաժեշտ է անհապաղ հեռացնել այս երկու կանանցից:
Երևանյան փողոցներում, կարծես, սովորական է դարձել մարդկանց` աղբամաններում ինչ-որ իրեր գտնելու պատկերը:
Անժամկետ դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես իրենք էին ասում՝ Կենտրոնական ընտրական պատկերասրահ:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մուտքը նույնպես փակ էր՝ դասադուլին միացանալ ցանկացողներին խոչընդոտելու համար։ Այդուհանդերձ, մի քանի երիտասարդներ միացել են բողոքողներին՝ ցատկելով համալսարանի ցանկապատի վրայով։
Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է մարզեր և հանդիպել տեղի բնակչությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Նա հատկապես ջերմ ընդունելության է արժանացել Վանաձորում և Գյումրիում:
«Այլընտրանքը ո՞րն է, էկանք-փակվեցինք էս մեր ՀՀՇ-ի գրասենյակում, դարձանք ակումբ, դարձանք աղանդ, հպարտացանք մեր պատմությամբ: Ասում են`ՀՀՇ-ն պատմական արժեք է, սրանից ավելի մեծ հայհոյանք ինձ համար չկա»:
«Սերժը Արևմուտքին` Միացյալ Նահագներին այնպիսի մի նվեր է արել` համաձայնելով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որով Ամերիկան, Եվրոպան, ինչպես ասում են, Ցեղասպանության «շառից» պրծան … Սերժը փրկեց նրանց, փրկեց Օբամային…վերջացավ, մեռավ, սպանեց, ջարդեց, ոչնչացրեց, ցեսասպանեց Ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մեկնարկեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության 18-րդ արտահերթ համագումարը:
Կարեն Մամիկոնյանն այսօր, արդեն Ազատության հրապարակում, հերթական անգամ կատարեց «հնարավոր է» երգը, որը նախընտրական ողջ շրջանում ուղեկցել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը:
Այսօրվա հանրահավաքը նշանավորվեց, մասնավորապես, Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցչի ներկայությամբ: Եվ երբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ պայքարին միացել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հրապարակում աննախադեպ ոգևորություն առաջացավ
Այսօր Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին, ի թիվս բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչների, Րաֆֆի Հովհաննիսյանին միացավ նաև հայտնի երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին` ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ակտիվիստներից մեկը նույնիսկ կոչով դիմեց ոստիկաններին` չենթակվելու ռեժիմին և վերևից եկող հրահանգներին, իսկ Ոստիկանության բարձրաստիճան սպան սրան ի պատասխան ասաց, որ ցուցարարները դեմագոգիայով են զբաղվում
Մինչ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար նստավայրից, համակիրները սպասում էին «իրենց նախագահին» և երգում էին հայրենասիրական երգեր, գոչում՝ «Րաֆֆի, նախագահ», «Ազատ, անվախ Հայաստան», և այլն:
Մի քանի երիտասարդներ, ովքեր հայտնի են որպես քաղաքացիական ակտիվիստներ, մոտեցան «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին` պահանջելով պարզաբանումներ տալ, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ չի խորհրդակցել ժողովրդի հետ
«Արկադի Տեր-Թադևոսյանին և, ցավոք սրտի, ոչ միայն իրեն, առաջին անգամ չէ, որ այս կամ այն քաղաքական ուժերը փորձում են օգտագործել, որպեսզի գործողություններ կատարեն երկրի դեմ»,- ասում է Ա. Մանուչարյանը
01:15-ին դեռևս Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էին նրա թվով մոտ 40 համակիրները:
Ակտիվիստների խոսքով` իրենք պայքարելու են այնքան, մինչև կհաղթեն: Նրանք վրաններ չեն տեղադրել, թեև եղանակը բավական ցուրտ է:
«Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին՝ «բրոնյա» է վերցրել պարոն Սերժ Սարսգյանը: Վաղը մինչև ժամը երկուսը պետք է իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ՝ Ազատության հրապարակում: Եթե կան բանակցության խնդիրներ, մենք դա կանենք հրապարակավ. հենց ձեր աչքի առաջ»,- ասաց Ր. Հովհանիսյանը:
«Այս ռեժիմի օրոք ընտրություններ հնարավոր չէ անցկացնել: Այն, ինչ մենք տեսել ենք, կոչել ընտրություններ, ճիշտ չէ: Սա հատուկ օպերացիա է՝ ուժային համակարգով իրականացված, որը նախապատրաստել են տարիներ»,- ասում է Ժիրայր Սէֆիլյանը:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
«Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է` ոչ թե Րաֆֆին հաղթել է, Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդն է ազգ դարձել և պետություն»
Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում քվեարկության եկած ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ առանց ծրարի: Պարզվեց, որ պապիկը շփոթվել էր ու ծրարը քվեատուփի մեջ գցելու փոխարեն գցել էր քվեախցիկի անցքերից մեկի մեջ:
Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտեցին նկարել գազելով բերման ենթարկված կանանց քվեարկությունը: Նշենք, որ նույն շենքում տեղակայված է նաև 9/27 ընտրատեղամասը, որից դուրս գալուց հետո էլ ականատես եղանք գազելով բերված ընտրողներին:
Կարելի է կարծել, որ նման հանդարտության պատճառը ՀՀԿ-ականների չափից ավելի վստահությունն է իրենց թեկնածուի հաղթանակի նկատմամբ: