Իշխանությունը շատ է խոսում բանակցությունների մասին, բայց, ցավոք սրտի, չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց շրջել Ազատության հրապարակում ու բարևել հավաքվածներին:
Ր. Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին` ասելով, որ պետք է հարցնել Ա. Սարգսյանին, արդյո՞ք նա ցանկանում է, որ իր հանդիպումը տեսագրվի: Վերջինս պատասխանեց, որ որևէ առարկություն չունի:
Այսօր երկրորդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Նրա կողքին է գտնվում իր ավագ որդին` Կարինը:
Արկադի Վարդանյանը, ով նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված առաջին հանրահավաքի ժամանակ հարթակում էր և ելույթ ունեցավ, երեկվա հանրահավաքի ժամանակ շարքային մասնակից էր:
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքին ներկա էր նաև հայտնի դերասան Երվանդ Մանարյանը:
«Ոչ միայն երիտասարդներն են մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ ասում, էդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս։ Բայց ինքը վաղն արդեն փոքրամասնության մեջ է»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը:
«Գյումրին չի ծախվում, ծախու չէ Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է»,- Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում, որտեղ նրան դիմավորեցին հազարավոր գյումրեցիներ:
«Եթե դու հրահանգ ունես, ես խնդրում եմ, որ մոտիկից հրահանգը կատարեք, որովհետև դու ծառայության մեջ ես և հպարտ ենք ձեզանով: Թաքուն մի արեք»,- ոստիկանության ավագին ասաց Ր. Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ լսեց, թե ինչպես է հրապարակում գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենան բարձրախոսով հայտարարում, որ հավաք մասնակիցները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել:
«Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին գրել: Կարծում եմ, որ այն կոստյումը, որ կարել եմ առաջին իշխանությունների համար, սրանց վրա էլ լավ կնստի»,- ասաց երգահանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին` եթե Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի «Նախագահական ընտրություններ» երգը գրեր այսօր, այն ի՞նչ բովանդակային փոփոխություններ կունենար, կամ արդյո՞ք կգրեր այդ երգը:
Այսպես այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության մասին:
Ազատության հրապարակում ժամեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում անդրադարձավ բոլոր նրանց, ում հուզում է այն հարցը, թե որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը, և թե ինչպե՞ս ենք դրանց միջոցով հասնելու հաղթանակի ամրագրմանը:
«Նրանք այլևս քաղաքական դիակներ են, իմ կարծիքով, որովհետև, եթե ամոթ ու աբուռ ունենային՝ վաղուց հրաժարական էին տվել»:
«Երիտասարդ հանրապետականներից մեկն ակնարկ էր արել, քննադատել, որ ռուսերեն բառեր եմ օգտագործում: Դու ուրեմն «զադնի» չես հասկանում: Ուրեմն ասեմ՝ ոչ մի նահանջ չի լինելու»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ բարոյական առումով ճիշտ և կոռեկտ չի լինի, եթե կուսակցությունը հայտարարի Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մասին, թեև իբրև ՀՀ քաղաքացի՝ ինքն ակտիվորեն մասնակցում է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
«Իր թռիչքի պահին խփեցին, որովհետև գիտեին, որ այդ թռիչքը փոխելու է երկիրը: Մենք պարտավոր ենք ընդունել այդ ժառանգությունը, այդ պատգամը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ես գնում եմ աշխատանքի և հանդիպում եմ մեր բնակիչների հետ, ընդունելության եմ»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Երևանի քաղաքապետը
«Դուք շնորհավորել եք կեղծ նախագահին»: Այս և նման տիպի կոչերով մի քանի ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև:
«Նա ասաց հետևյալը` «Հայաստանում չպետք է իշխի Կևորկովը», հետո սա կեղծվեց, կասեմ` ո՞ւմ կողմից և ինչո՞ւ, ներկայացվեց լրիվ ուրիշ բան»,-ասում է Ա.Մանուչարյանը
Դարպասի համար փորձանք են նաև լեռնային աղբյուրների՝ գյուղամիջով անցնող հոսքերը: Նախկինում լեռնային աղբյուրների այդ հոսքերը գյուղամիջյան թունելով թափվել են Փամբակ գետը: Թունելը ժամանակ առ ժամանակ բերնեբերան լցվում է, և ջուրն, այլ ելք չունենալով, լցվում է գյուղամիջյան ճանապարհները:
«5 տարի է անցել 2008 թ. մարտի մեկից, հենց այդ օրն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տանկերով օկուպացրին Հայաստանի ու հայության մայրաքաղաք Երևանը»:
«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ մեզ կողոպտող կառավարիչների պատճառով: Ես հասկանում եմ, որ մենք ազատագրեցինք Ղարաբաղը, որովհետև թուրքերը կողոպտում ու կեղեքում էին մեզ: Հիմա ի՞նչ տարբերություն էն կողոպտիչների և էս կողոպտիչների միջև»:
Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները:
«Կարող ենք մի բան հստակ արձանագրել, որ Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները, առանց բացառության, չեն կանգնել դատարանի առջև` օրենքով սահմանված կարգով»:
Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նախկին Հայ ազգային կոնգրես դաշինքի մի շարք ղեկավար անդամների` Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Կարեն Դեմիրճյանի և այլոց հետ միասին մասնակցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին տրված պատարագին:
«Ես պատրաստ եմ ողջունել երկխոսությունը, ներկայացրել պարոն Սարգսյանին իմ մոտեցումները: Դրանք, ինչպես գիտեք, մերժվել են, բայց կրկնում եմ՝ եթե ինքը համազգային այս տագնապը ճանաչելու, հաղթահարելու առաջարկ ունի ինձ՝ ես պատրաստ եմ լսել իրեն: Իսկ խորհրդարանի քննարկումների հետ ես կապ չունեմ»
«Ես միշտ դասը դասադուլից նախընտրում եմ: Բայց ոչ մեկը մեր ուսանողներին իրավունք չունի խոսք ասել, պատժել, ձեռք բարձրացնել: Երեկ էլ ասացի, որ հենց այդ ուսանողները պետք է լինեն համալասարանում, իսկ կուսակցականացված շերտերը, ռեկտորները պետք է դուրս գան Հայաստանից: Ես նման մտահոգություն չունեմ»
«Պետք է հիշել, որ այսօր քաղաքակիրթ Եվրոպայում կա այլ ճանապարհ, այդ ճանապարհը մեկն է` պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթող թեկնածուին»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
Առաջին անգամ շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ հարցի քննարկումը կատարեց անմիջապես հավաքված ժողովրդի հետ` տվյալ հարցը դնելով քվեարկության, այսինքն տեղի ունեցավ հանրահավաքային հանրաքվե: