Սյունիքի 40 կմ-ը տվել է, տենց քիչ-քիչ բերելու է Երևան. Էդուարդ Շարմազանով

«Երեկվա ասուլիսը պատահականություն չէր, օրինաչափությունների, նախագծված ծրագրի հստակ շարունակությունն է, և ես զարմանում եմ, որ մարդիկ դեռ զարմանում են: Երեկ այդ էակն ասել է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության»,- «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, 2018թ. Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության երկու խնդիր լուծելու համար՝ Արցախի հանձնում և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն:

«Երեկվա հերթական «զաչոտը» նա իր աշխարհաքաղաքական, ՆԱՏՕ-ական և միգուցե թուրք-ադրբեջանական պատվիրատուների մոտ ստացավ, ասաց՝ հերթով հանձնելով գնում եմ, հիմա էլ հանձնելու եմ Բերձորն ու Աղավնոն, ռուսներն են մեղավոր գերիների հարցում, և այդպես շարունակ: Հիմա ինքը Հայաստանը տանում է հերթական կապիտուլյացիայի: Ինձ հետաքրքիր են այն մարդիկ, որոնք մինչև հիմա միամտաբար կամ ոչ միամտաբար դեռ պաշտպանում են սրանց: Սրանց ի՞նչն եք պաշտպանում: Երեկ ինքը երեք վատ լուր հաղորդեց, որ Արցախը հանձնվում է՝ դա գիտենք, Արցախի իշխանությունների հետ հույսեր չեմ փայփայում, բայց Արցախի իշխանությունները՝ կոնկրետ նախագահի աթոռին բազմած անձնավորությունը, խոսում է արցախահայության շահերից, իսկը ժամանակն է հստակ ասի՝ համաձա՞յն է Նիկոլի երեկվա ասուլիսում հնչեցրած գնահատականներին, որ ԼՂԻՄ տարածքից դուրս Լաչինի միջանցքը, Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին, ու արդեն կա գաղտնի պայմանավորվածություն, թե՞ չէ, ինչպե՞ս է դրան վերաբերվում:

Կոչ եմ անում Արցախի քաղաքական ուժերին հստակ գնահատական հնչեցնել և պահանջել Արցախի  նախագահի աթոռը զբաղեցնող անձից՝ կարծիք արտահայտել՝ համամի՞տ է Նիկոլի հետ, թե՞ չէ: Էս անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, երբ 2020թ․ դեկտեմբերի 18-ին առանց թուղթ ու գրիչի հանձնեց Սյունիքի մի շարք տարածքներ, ի՞նչ էր ասում, ասում էր՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հանձնել ենք: Ընդդիմադիր պատգամավորները հարցնում են, թե ի՞նչ իրավունքով, սա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախատեսված չի, պատասխանեց, որ այլընտրանքը պատերազմն էր՝ հանձնեցի, որ պատերազմ չլիներ: Հիմա, ով հայ ժողովուրդ ջան, ձեզ պատերազմով վախացնելով՝ հերթով տալիս է: Երեկ էլ ասում է՝ Ադրբեջանը լեգիտիմ պատճառ է ման գալիս պատերազմ սկսելու համար: Բա ինչի՞ էիր հետը բաժակ չխկացնում Մոսկվաներում, ստորագրություն դնում, մի հատ՝ հունվարի 11-ին, մի հատ էլ՝ նոյեմբերի 26-ին: Շառլ Միշելի մոտ ի՞նչ էիք ժամերով քննարկում: Սա նույն սցենարն է, ինչ եղել է 2020-ի սեպտեմբերյան պատերազմից առաջ:

Տարիուկես ինքն ու Ալիևը տանդեմով խաղեր տվին, ջան-ջիգյար, կառուցողական, կիրթ, սեփական կետ, Դուշամբեի լիֆտ, մեկ էլ «վդրուգ»՝ տավուշյան դեպքեր, 72 մարտական խաչ, մինչ դա՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» պրովոկացիոն հայտարարություն, իսկ սեպտեմբերին արդեն Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցավ կոմպրոմատների պատերազմը: Ես սեպտեմբերի 6-ին գրեցի, որ այս կոմպրոմատների պատերազմին հաջորդելու է իրական պատերազմը: Հիմա Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մեկն անում է նույն բանը, ինչ արել է սեպտեմբերի 27-ին՝ Ալիևը հայտարարում է, թե ինքն ինձ խոստում է տվել, որ Արցախի կարգավիճակից չի խոսա, սա էստեղից ասում է՝ ես տենց բան չեմ ասել, նա ուրիշ բան կասի, սա էլ ուրիշ բան կասի, ու դրանից հետո կա՛մ պատերազմով, կա՛մ առանց պատերազմի կտա հողերը»,- նշեց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս