«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրել այս կամ այն որոշման հարցում, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ։ Հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր իրականացնել այդ ճնշումները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով ճնշում են գործադրել ՄԻԵԴ որոշման վրա։
«Ակցիան, որը նախապատրաստվում էր և առավոտից պետք է իրականացվեր, որևէ կերպ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէ: Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ»,- ոստիկանության Մասիսի բաժանմունքի մոտ, ուր այս պահին գտնվում են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության որոշ անդամներ, ասաց «Ադեկվադի» անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գարեգին Պետրոսյանը:
«Նիկոլ Փաշինյանը սարսափած է. նրա իրական հենարանը ոստիկանությունն է». Նարեկ Մալյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների համատեքստում, քանի որ դրանք արդեն ավելի անհանդուրժողական են:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի հրետակոծությունը պետք է դիտարկել՝ որպես Ալիևի հայտարարությունների շղթայի շարունակություն:
168.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Նորագավիթ-Արտաշատ մայրուղու՝ գազալցակայանի հատվածում, ուր կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում դերասան Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել ենք երկրից գնալու նրա հայտարարության, դրան հետևած քննադատությունների, ռեստորանների խնդրի, տաքսի քշելու առաջարկների, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի և այլ հարցերի շուրջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ երեկ արդեն Երևան էր վերադարձել, երբ թշնամին սկսել էր հրետակոծել Տավուշի մարզի հայկական դիրքերը:
Նարեկ Մալյանին ու «Ադեկվատ»-ի անդամներին կրկին բերման ենթարկեցին. ՈւՂԻՂ
Ժամը 15:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհից այսօր արդեն երկրորդ անգամ բերման ենթարկեցին ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին:
Մեկնարկել է «Արթուր Վանեցյանն ընդդեմ ՀԺ-ի» դատական նիստը. ՈւՂԻՂ
«Ինչպե՞ս եք ընտրել այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվել են քաղաքացիները. տպավորություն է, որ թանկանոցներն են ընտրված». պատգամավորը՝ փոխվարչապետին
Արտակարգ դրության երկարաձգման դեմ ավտոերթ դեպի ԱԺ. ՈւՂԻՂ
«Ի՞նչ նպատակով է ծախսվել ՀՀ-ին տրամադրված միլիոնավոր դոլարների օգնությունը». Վահե Էնֆիաջյանը՝ փոխվարչապետին
«Բացի հավաքների սահմանափակումը էլ ինչի՞ համար եք արտակարգ դրությունը երկարաձգվում». Էդմոն Մարուքյանը՝ Տիգրան Ավինյանին
Ի աջակցություն ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի՝ Ոստիկանության Արտաշատի բաժանմունք է այցելել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված էր՝ «Ո՛չ Սորոսի վաստակներին»: Ինձնից թաքուն իրենք որոշել են հանել «Ո՛չ Սորոսի վաստակներին» պլակատը, որն ամրացված էր իմ բեռնատարի վրա, ինչպես նաև գողացել են օլիգարխ Ջորջ Սորոսի նկարներով պլակատները, և ես հիմա չգիտեմ՝ դրանք որտեղ են:
«Առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրեր». Տիգրան Ավինյան
«Ես կանգնած եմ եղել Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները, երևի միայն ձեռնոց չունեի: Ոստիկանության սպան մոտեցավ անվանական, հստակ, պահանջեց ինձ բերման ենթարկել: Որևէ հակահամաճարակային կանոնի խախտման մասին խոսք գնալ չէր կարող»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ակցիայից բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Սեպտեմբերին նոր կունենանք օրական 140 վարակի դեպք՝ ըստ նախնական կանխատեսումների». Տիգրան Ավինյան
«Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում տարածաշրջանային լարվածության ողջ պատասխանատվությունը». Տիգրան Ավինյան
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժնի առջևից բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին: Նրանք այնտեղ էին գնացել ի պաշտպանության ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, ում էլ ավելի վաղ բերման էին ենթարկել Խոր Վիրապ վանքի մոտից:
Նարեկ Մալյանն ու «ՎԵՏՕ»-ի որոշ անդամներ՝ Արտաշատի ոստիկանությունում. ՈւՂԻՂ.
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության արտահերթ նիստում նշեց, որ հանրապետությունում գրանցված կորոնավիրուսով վարակվածների բարձր ցուցանիշները վկայում են այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը շարունակում են պահպանվել։
«Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի առնվազն մեկ անգամ էլ երկարաձգումը». Արսեն Թորոսյան:
«Մեր Զինված ուժերը ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը». ՀՀ վարչապետ:
Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ներկայացրեց Տավուշի մարզում երեկ գիշեր ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետ կապված, նշեց, որ երեկ գիշերվանից կապի մեջ են եղել միջազգային գործընկերների հետ և տեղեկացրել են իրավիճակի մասին։
«Հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված եղել, ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել». Փաշինյանը՝ Տոնոյանին
Այսօր կայացած կառավարության նիստի մեկնարկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մանրամասները, ասաց, որ երեկ 12:30-ի սահմաններում մեր դիրքին է մոտեցել ՈՒԱԶ մակնիշի ավտեմեքենա, ու անհասկանալի պատճառներով զինվորները դուրս են եկել մեքենայից ու շարժվել դեպի մեր դիրքը: