Արա Այվազյանի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
Արա Այվազյանը՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ ՈւՂԻՂ
Հայաստանում այսօր կա ապատիա ու ատելություն, որ նպաստում է այս իշխանության վերարտադրությանը. Էլբակյան:
«Թանկացումները սկսվել են նախքան Ամանորը: Պարենային շուկայում առաջին հերթին ձեթը, ալյուրը, հացը, ինչպես նաև շաքարավազը թանկացան: Սա կապված է նրա հետ, որ Ռուսաստանում ևս նշված ապրանքները թանացել էին»,- ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ներկրվող ապրանքը եթե թանկ եկել է, Կառավարությունը ներկրողին կամ վաճառողին չի կարող ստիպել չթանկացնել:
«Այսօր քննարկվում է մարզային հ/ը-երի հարցը, իսկ վաղը 11:00-ին այստեղ քննարկվելու են հանրապետական և մայրաքաղաքային հայտ ներկայացրած սլոթերի հայտերն ու գնահատականները»,- լիցենզավորման մրցույթի արդյունքների հիման վրա հանրային մուլտիպլեքսում հաճախականություն ունենալու՝ հեռուստաընկերությունների ընտրության ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը:
Գնաճի միտումները՝ սպառողական շուկայում. ՈՒՂԻՂ
Ներդրումեր խթանելու մասին Վահան Քերոբյանի ասածն Ատոմ Ջանջուղազյանի համար անհասկանալի է. բանավեճին միջամտում է Փաշինյանը
«Որոնողական խմբերը վերադարձան. ոչ մի կենդանի մարդ չեն գտել». Արսեն Ղուկասյան
Վիրավորում ստացած զինծառայողների համար քայլակներ ձեռք բերելու կարգը հեշտացվել է
ՀՌՀ-ն քվեարկությամբ ընտրում է լիցենզավորման մրցույթի հաղթող մասնակիցներին. ՈՒՂԻՂ
Կառավարությունն ավելացնում է դատավորների թիվը՝ կոռուպցիոն հանցագործությունները քննելու նպատակով
«Պետք է բերենք կառավարման նոր որակ». Փաշինյան
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Թուրք-ադրբեջանական կողմի համար ամենակարևորը ցամաքային կապի ապահովման խնդիրն է, այդ ծրագիրն ունի մոտ 100-ամյա պատմություն, այն կյանքի է կոչվում պանթյուրքական ծրագրերի շրջանակում, որի համաձայն՝ Թուրքիան պետք է հայտնվի Մերձկասպյան տարածաշրջանում, այնուհետ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ կան թյուրքալեզու պետություններ: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի է կոչվում մի ծրագիր, որը թուրքական և ադրբեջանական կողմը դեռևս վերջերս կոչում էր «Թուրանական միջանցք»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
«Ինձ թվում է՝ Վահան Քերոբյանը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում 4 միլիարդի ներդրումը Հայաստանի տնտեսության համար։ Ասվածը պոպուլիզմ է, կամ էլ մարդիկ իրոք չեն պատկերացնում՝ տնտեսությունն ինչ է, դրանից առհասարակ գլուխ չեն հանում,- ասաց նա՝ հավելելով,- Բիզնեսմենները պետական պաշտոնյայի, վարչապետի կոչերին չէ, որ հետևում են ներդրումներ անելիս. նրանք նայում են տնտեսական շահին, քաղաքական կայունությանը. քաղաքական անկայունություն, անվտանգային չլուծված հարցեր, բնակչության աղքատացում, տնտեսական կոլապս. այս ամենից հետո ո՞ր մի խելամիտ ներդրողն է ներդրում անելու Հայաստանում, մարդիկ իրենց եղած բիզնեսն են վաճառում կամ տեղափոխում այլ երկրներ»,- ասաց նա։
Կարո՞ղ ենք Նախիջևանի տարածքով գնալ Իրան, տեսականորեն կարող ենք, պրակտիկորեն կարողանալո՞ւ ենք, թե՞ ոչ: Ադրբեջանը ապահովելո՞ւ է մեր քաղաքացիական բնակչության տեղաշարժը: Կամ՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալը. մեզ Ադրբեջանում սպասո՞ւմ են, գրկաբաց, աղուհացով սպասում են, թե երբ ենք մենք իրենց տարածքով սկսելու գնալ Ռուսաստան, գա՞լ: Եթե այսօր Մառնեուլի շրջանում՝ Վրաստանի տարածքում, հայկական մեքենաների վրա ադրբեջանցիները կրակում են կամ քարկոծում են, դա նոր բան չէ, նույնիսկ սովետական ժամանակ է դա եղել, ի՞նչն է փոխվելու հիմա, ի՞նչն է իրենց խանգարելու, եթե արդեն ունեն հաղթողի սինդրոմ, և հայերից էլ է վախը կորել, իրենք դարձել են ավելի ռիսկով, անընդհատ սադրել: Այսօր մենք տեսնում ենք, որ անընդհատ կան սադրանքներ, մտնում են հայկական գյուղեր, ի՞նչն է իրենց խանգարելու ահաբեկել հայերին՝ իրենց երկրի տարածքում. Ոչինչ իրենց չի խանգարելու:
«Ալիևը գերիներով գերի է վերցրել Փաշինյանին։ Բացի այդ, եթե գերիներին վերադարձնեն, չկա երաշխիք, որ նոր գերիներ չեն վերցնելու. չէ՞ որ մենք գործնականում կորցրել ենք բանակը, և գործնականում անտերություն է տիրում երկրում, հետևապես, բացի գերիների խնդրից, այդ հանդիպման օրակարգում պետք է լիներ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադարձ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գնում է կոշտ բանակցությունների, երբ իր շահի խնդիրը կա, և ընդունում է արբիտրի դեր, երբ արդեն պետք է բանակցեն Հայաստանն ու Թուրքիան, հակառակ դեպքում, եթե փորձի այդ պարագայում ևս կոշտ միջամտել, այն ժամանակ էլ Ադրբեջանը կպահանջի, որպեսզի միջամտի նաև Թուրքիան։
«Ինձ համար վաղուց պարզ էր, որ հունվարի 11-ի հանդիպումը շատ վատ վերջաբան պետք է ունենա մեզ համար, որքան էլ զարմանալի թվա, պետք է ասեմ, որ իմ սպասելիքների չափ վատ չանցավ». 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպմանը:
Մեխանիկական սահմանազատման հետևանքով խախտվել է նաև ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ նրա հավաստիացումների՝ քաղաքացիները ոչ միայն զրկվել են իրենց սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից ու կանգնել են լուրջ խնդիրների առաջ, այլև զրկվել են տնտեսական գործունեություն, այլ կերպ ասած՝ բիզնես գործունեություն ծավալելու իրավունքից:
«Նույն հաջողությամբ պետք է դատվեն էն մարդիկ, ովքեր էդ ծնողին հասցրել են էդ վիճակին». Արսեն Ղուկասյան
Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը:
Կադրեր՝ բետոնե բաժանումներից
«Առաջինը` Նիկոլ Փաշինյանը հեռանում է, ձևավորվում է նոր իշխանություն, նոր բանակցողներ, և փորձ է արվում Ադրբեջանի, Ռուսաստանի հետ որոշակի համաձայնությունների հասնել: Հայաստանի մեջքն այնպես է ջարդվել, ու Հայաստանն այնպիսի հոգեվիճակում է հայտնվել, որ չի կարող շատ բան անել: Պետք է փորձենք լավ աշխատել, խաղաղ ժամանակն օգտագործել ու զրո վերջնարդյունքով խաղը փոխել, եթե միջնորդ պետությունը և հակառակորդ Ադրբեջանը իրենց շարունակեն պահել այնպես, ինչպես տավուշյան արկածախնդրությունից հետո իրեն պահում էր Նիկոլ Փաշինյանը՝ ստորացնելով կամ փորձելով ստորացնել Ալիևին, որի դեմքին երեկ չէր կարողանում նայել»,- նշեց վերլուծաբանը:
Կադրեր` Շուռնուխից ու Որոտանից
Ցավում եմ, որ հայկական կողմը չի գիտակցում, որ մեր շահերի համար նոր մոտեցումներ են պետք. Թևան Պողոսյան
«Երբ դու կապիտուլացվում ես, ոչինչ չես կարող բանակցել». Թաթուլ Հակոբյան
«Բա էդ բավարար չի՞: Հիմա, ասենք, կին ու երեխա անցնում են՝ մեր հայրենակիցներ, ասենք՝ իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են՝ ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են, դա Ձեզ համար բավարար չի՞ սադրանք համարելը: Ինձ համար բավարար է, անգամ, եթե իրենք բերել են, իրենց «Բարի գալուստ» գրառումով ցուցանակը դրել են: Ինչի՞ են բերել՝ «Բարի գալուստ, Ադրբեջան» դրել, մի հատ էլ Հայաստանի տարածքը՝ Զանգեզուրի մասերը ներկայացրել են Ադրբեջան: Դա է անգամ սադրանք:
Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքը. ՈւՂԻՂ
Փաշինյանը Մոսկվայում ինչ-որ բանի հասնելու հնարավորություն, ըստ էության, չուներ. Ալեքսանդր Իսկանդարյան