Չուլալոնգքոռնի համալսարանը եւ Advanced Info Service (AIS) կապի գործարկուն Թաիլանդում մշակել են 5G տեխնոլոգիայով խելացի ռոբոտներ, որոնք թույլ են տալիս հետեւել եւ խնամել կորոնավիրուսով հիվանդներին:
Apple ընկերությունը փորձում է կասեցնել նոր կորոնավիրուսին վերաբերող, իր կարծիքով, անվստահելի հավելվածների տարածումն ու օգտագործումը
Facebook ընկերությունը Սիեթլի մասնաճյուղի աշխատակիցներին կոչ է արել մինչեւ մարտի վերջն աշխատել տնից այն բանից հետո, երբ աշխատողներից մեկի անալիզները կորոնավիրուսի դրական արդյունք են տվել: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը։
ԱՄՆ-ի Facebook ընկերությունը քննարկում է սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման հնարավորությունն այն բանից հետո, երբ Յոթի խմբի երկրների (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) իշխանությունները բացասաբար են ընդունել Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելու ծրագիրը:
Սա ամենամյա միջոցառում է, որտեղ ծրագրավորողները և սովորական օգտատերերը ծանոթանում են Google ծառայությունների և Android համակարգի նոր հնարավորությունների մասին:
Facebook-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անվճար օգնում է գովազդային հայտարարություններ զետեղել կորոնավիրուսի հետ կապված իրադրության շուրջ եւ հեռացնում է հիվանդության վերաբերյալ ստահոդ տեղեկատվությունը:
Facebook ընկերությունը Messenger հավելվածի օպտիմալացված եւ օգտագործման ավելի դյուրին տարբերակ է ներկայացրել: Այդ մասին ասված է մարտի 2-ին Facebook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
168.am-ը հեռախոսազանգեր է ստացել ՀՀ մի քանի քաղաքացիներից, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս կարող են ապրիլի 5-ին մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եթե իրենք գրացման հասցեում չեն գտնվում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց փետրվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց նա, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 219,4 տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցեց 26,4 հազարը, աճելով 8,4%-ով: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացան 30%, տեղականները՝ 7,6%:
WhatsApp-ը հունվարին դադարել է լինել աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող շարժական հավելվածը՝ տեղը զիջելով TikTok-ին:
Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին:
Samsung Galaxy S20 շարքն առաջինն է, որ ստանում է USB սերտիֆիկացում՝ Programmable Power Supply (PPS) and USB Power Delivery (USB PD) 3.0 ստանդարտներով։ Այդ մասին հայտնում է The Verge-ը: Այս տեխնոլոգիաների շնորհիվ սարքերը կկարողանան աշխատել այլ արտադրողների արագ լիցքավորման համակարգերով ևս։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Iphone XR-ն աշխարհի ամենատարածված սմարթֆոնն է դարձել 2019 թվականի արդյունքներով:
Facebook ընկերությունն այն գովազդի արգելք է սահմանում, որը խոստանում է պաշտպանել կորոնավիրոսով վարակումից կամ բուժել այն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աուդիտի բաժնի ԺՊ Սամվել Եղիազարյանը, որը մի քանի ամիս աշխատեց, ապա խախտումներ հայտնաբերեց ու ազատվեց աշխատանքից՝ անգամ չմասնակցելով պաշտոնի համար հայտարարված մրցույթին, նոր պաշտոնի որոնումների մեջ է․ նրա ճակատագրով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բոլոր կառույցներում իր մարդկանց է «բրթում», որ լավագույնս տեղեկացված լինի բոլոր շարժերից: «Գորշ կարդինալը» ցանկանում է աուդիտի բաժնի նախկին ԺՊ-ին տեսնել կա՛մ ՊՎԾ-ում, կա՛մ Հաշվեքննիչ պալատում:
Diamond Princess ճամփորդանավի այն ուղեւորները, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, կկարողանան հանրանավից հեռանալ փետրվարի 19-ից:
Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է 108-մեգապիկսելանոց խցիկով Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները:
Samsung հարավկորեական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լի Սան Հունը պաշտոնաթող է եղել արհմիությունների գործեունեությանը խոչընդոտելու գործով վերջերս բանտարկության դատապարտվելու ֆոնին:
2019 թվականին Apple-ն առաջ է անցել Samsung-ից եւ դարձել աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն պատվիրատուն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:
EcoNews.am-ի տվյալներով՝ Երեւանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռեւս անհայտ են:
Ամեն դեպքում, այդպես կարծում են փորձագետները։
Apple-ի հաջորդ բյուջետային սմարթֆոնը նոր տեսք կունենա:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։
Անցած շաբաթը աչքի չընկավ շատ հնչեղ անոնսներով, բայց կային շատ հետաքրքիր արտահոսքեր։ Հիշենք ամենակարևորները։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ՝ այսօր համացանցը ողողված է ավագանու մանդատը վայր դնելու պատրաստակամություն հայտնած Հենրիկ Հարթենյանի մասին բացասական գրառումներով։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա ամբողջ թիմը, այդ թվում՝ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, պետք է դադարեցնեն կատարել իրենց պարտականությունները զանգվածային լրատվամիջոցներում իբր փակ խորհրդակցությունից ձայնագրությունների հրապարակումից հետո, որտեղ կառավարության ղեկավարն իրեն եւ Զելենսկուն «տգետներ» է անվանել տնտեսության բնագավառում: