Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ստանա իր հսկողության դեպքում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հանդուրժի միջուկային զենքի առկայությունն Իրանում: Դրանում Միացյալ Նահանգների ղեկավարը հավաստիացրել է Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց հանդիպման ժամանակ: Այդ մասին գրում Է Associated Press-ը։

Բայդենն ընդգծել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, քանի դեռ ես դա հսկում եմ»: ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ ավելի վաղ հրաման Է տվել ավիահարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, ինչպես կարծում են ամերիկացի զինվորականները, օգտագործվել են Իրանի կողմից աջակցություն ստացած զինյալների կողմից:

Թիրախները գտնվում էին Իրաքի եւ Սիրիայի սահմանի վրա: Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածներն իրանամետ ուժերին անօրինական են եւ ագրեսիայի ակտ՝ այդ պետությունների նկատմամբ:

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Քոչավին հանդիպում է ունեցել ազգային անվտանգության գծով Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ եւ անհամաձայնություն հայտնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը վերադառնալու ԱՄՆ-ի ձգտմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս