Պատահար Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին
Հունիսի 25-ին ժամը 00:15-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Նույն ժամին հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնին՝ արձագանքման համար: Ժամը 00:16-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ն մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Ճշտումներից պարզվել է, որ ՃՏՊ տեղի է ունեցել Ստեփանակերտ-Դրումբոն ճանապարհահատվածի 25-րդ կիլոմետրի վրա:
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածին Ա.Ի-ն (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 2001թ. ծնվ.) իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհին շրջվել է:
Օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 00:38-ին դեպքի վայր է ուղարկվել նաև հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարները հատուկ սարքավորումների միջոցով տուժած վարորդ Ա.Ի-ին հանել են ավտոմեքենայի խցիկից և Վանք համայնքի հիվանդանոցի ավտոմեքենայով ուղարկել Ստեփանակերտի հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար: