
Տունը, որտեղ պետք է ապրի Զլատանը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր քաղաքում կողմորոշվել է բնակության վայի հարցում:
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային նորեկը մի քանի օր առաջ է ժամանաել Մանչեսթեր: Մինչ այս Զլատանն ընտանիքի հետ միասին ապրում էր Radisson Blu հյուրանոցում, որտեղ հիմնականում կանգ են առնում «Կարմիր սատանաների» մրցակիցների՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները:
Սակայն հիմա The Sun-ին հայտնի է դարձել, որ շվեդը նոր տուն է գտել ընտանիքի համար:
Իբրան ապրելու է ճոխ առանձնատանը՝ 6 ննջասենյակներով և ավտոտնակով, որտեղ կտեղավորեն Զլատանի բոլոր մեքենաները, որոնք գնահատվում են 1.5 մլն ֆունտ:
Առանձնահատ արժեքը կազմում է ամսեկան 16.500 ֆունտ:
Այգում և տան հետևի բակում Զլատանը կարող է ընդունել իր հյուրերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը