
«ՊՍԺ»-ն նվաճեց առաջին տիտղոսը առանց Զլատան Իբրահիմովիչի

Ֆրանսիայի Սուպերգավաթի համար խաղում փարիզեցիները 4:1 հաշվով ջախջախեցին «Լիոնին»:
«ՊՍԺ»-ի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Խավիեր Պաստորեն (9-րդ րոպե), Լուկաս Մոուրան (19), Խատեմ Բեն Արֆան (34) և Լեյվեն Լուրզավան (54): Եզրափակիչ սուլիչից 3 րոպե առաջ «Լիոնին» չոր պարտությունից փրկեց Կորենտին Տոլիսոն (87):
Խաղը տեղի ունեցավ ավստրիական Կլագենֆուրտում:
«ՊՍԺ»-ն նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը 4-րդ անգամ անընդմեջ և 6-րդ անգամ պատմության մեջ: Այդ ցուցանիշով մայրաքաղաքային թիմից առաջ է միայն «Լիոնը» (8):
Պատրաստեց Անի Գաբուզյանը