
Հուրի Գեբեշյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական կենտրոնում պայքարի մեջ մտան կին մարմնամարզիկները։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի կանանց մրցաշարում մեր երկիրը ներկայացրեց ամերիկաբնակ Հուրի Գեբեշյանը։ Վերջինս ուժերը չափեց բազմամարտում և հավաքեց 53. 748 միավոր։
Բազմամարտի երեք ենթախմբեր դեռևս չեն սկսել պայքարը, և եզրափակիչ դուրս եկած մարզիկների անունները հայտնի կլինեն քիչ ավելի ուշ: