
Կրիշտիանու Ռոնալդուն հանգստանում է նոր ընկերուհու հետ

«Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Մայամիում զվարճանում է նոր ընկերուհու հետ:
Եվրոպայի չեմպիոնին նկատել են Մայամիում՝ գեղեցկուհի մոդել Կասանդրա Դևիսի ընկերակցությամբ:
31-ամյա ֆուտբոլիստը հարաբերությունների մեջ չէր 18 ամիս՝ ռուս մոդել Իրինա Շեյկից բաժանվելուց հետո:
Ռոնալդուին հաճախ նկատում էին տարբեր կանանց հետ (մի քանի օր առաջ նրան վերագրում էին սիրավեպ Կրիստինա Բուչինոյի հետ): Հայտնվում էին նաև լուսանկարներ, բայց այսքան երջանիկ տեսք, ինչպես Դևիսի հետ, նա դեռ չէր ունեցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը