Բաժիններ՝

Ռիո-2016. Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Օլիմպիադայից

Խաղերի 2-րդ օրն առաջին ռակետները դուրս թռան՝ ինչպես տղամարդկանց անհատական մրցաշարում, այնպես էլ՝ տղամարդկանց և կանանց զուգախաղերում:

Սերբ Նովակ Ջոկովիչը պարտվեց արգենտինացի Խուան-Մարտին Դել Պորտոյին՝ 6(4):7, 6(2):7:

Սերենա և Վինուս Ուիլյամս զույգը պարտվեց Չեխիայի ներկայացուցիչներ Լյուսի Շաֆարժովային և Բարբորա Ստրիցովային՝ 3:6, 4:6:

Տղամարդկանց զուգախաղերի մրցումները զրկվեցին ֆրանսիացիներ Նիկոլյա Մայուից և Պիեր-Յուժ Էրբերից, որոնք 2-րդ շրջան թողեցին կոլումբիացիներ Խուան Սեբաստիան Կաբալին և Ռոբերտ Ֆարին՝ պարտվելով 6:7, 3:6 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս