Բաժիններ՝

««Լեսթերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են նվաճել Սուպերգավաթը, խաղն ընկերական չի լինի». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է Անգլիայի Սուպերգավաթի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

«Դա ընկերական խաղ չի լինի: Սպասում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ուժեղ և կազմակերպված կխաղա: Կարծում եմ, որ երկու թիմերն էլ ցույց կտան իրենց առավելագույնը, երկուսն էլ ցանկանում են հաղթել տիտղոսը և դա իսկական ճակատամարտ կլինի: Ես մոռացել եմ այն մասին, թե ինչ է եղել նախորդ մրցաշրջանում և կենտրոնացած եմ միայն հաջորդ խաղերի վրա: Մենք նորից ուզում ենք բոլորին հաղթել»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս