Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր

Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի չեմպիոն «Լեսթերին»: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ սա «Կարմիր սատանաների» առաջին նվաճումն է:

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման հաղթական գոլը հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիիմովիչը:

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ միայն ավելացված ժամանակում:

Անգլիայի Սուպերգավաթ

«Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Ջեյմի Վարդի, 52, Ջեսի Լինգարդ, 32, Զլատան Իբրահիմովիչ, 83

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031