Թրամփը բացատրել է G20-ի գագաթնաժողովին Հարավաֆրիկյան Հանրապետության փոխարինումը Լեհաստանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը Լեհաստանով փոխարինելու իր որոշումը G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է լեհական TVP World լրատվամիջոցը։
«Լեհաստանը հրաշալի երկիր է։ Այն մեզ շատ է դուր գալիս։ Մենք Լեհաստանի հետ բարեկամներ ենք։ Նախագահը հիանալի աշխատանք է կատարում։ Ուստի մենք նրան հրավիրեցինք», – լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Լեհաստանը գագաթնաժողովին ներկա ՀԱՀ-ի փոխարեն։
Ապրիլի 16-ին Վաշինգտոնում սկսվել է G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների առաջին հանդիպումը, որին Լեհաստանը մասնակցել է որպես լիիրավ անդամ։ Երկիրը ներկայացրել են ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Անջեյ Դոմանսկին և Լեհաստանի Ազգային բանկի նախագահ Ադամ Գլապինսկին։
Ավելի վաղ լեհ նախարարները մասնակցել են G20-ի նիստերին, բայց որպես հատուկ հրավիրված հյուրեր։
ՀԱՀ-ը մնում է խմբի պաշտոնական անդամ, բայց հանդիպումներին չի մասնակցում ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Լեհաստանը, որը ինչ-որ ժամանակ հայտնվել էր երկաթե վարագույրի հետևում, իսկ այժմ աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների թվում է, իր օրինական տեղը կզբաղեցնի G20-ում»։



