«ԱԵԿ»-ին հաջողվեց խաղավարտին մոտ միայն մեկ գնդակ ուղարկել «Նոա»-ի դարպասը: Հեղինակության գնդակը խփեց Զոբերը:«ԱԵԿ»-«Նոա»` 1:0:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը Երևանում հյուրընկալեց ղազախական «Օրդաբասի»-ին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:
«Բարսելոնայի» շրջանավարտը, ով իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել ակումբում, ելույթ ունենալիս արտասվել է։
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հնարավոր է տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Լիվերպուլ»-ն արդեն համաձայնության է եկել Գիորգի Մամարդաշվիլիի հետ անձնական պայմանագրի շուրջ:
Հայաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջին հաղթանակն է տոնել Ցինցինատիի WTA մրցաշարում: Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Կանադան ներկայացնող Բյանկա Անդրեսկուի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Փարիզի Օլիմպիական խաղերում մեդալների արժանացած 4 հայ մարզիկներին:
Օգոստոսի 11-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի է ունեցել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ Մեդալային հաշվարկում 126 մեդալով առաջին տեղում ԱՄՆ-ն է։
Մեդալի գույն էր պետք ինձ, իմ ուզած գույնը. Արթուր Ալեքսանյան
«Սա պրիմիտիվ կողմնակալություն էր, մեր թիմի նկատմամբ հարձակում». Գևորգ Ալեքսանյան
«Լոզանի դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի». Կարեն Գիլոյան
«Մեր բոլոր տղաների գոտեմարտերում կողմնակալություններ եղան, որոնք ճակատագրական էին». Մալխաս Ամոյան
Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը խոսել է Փարիզ-2024-ում Հայաստանը ներկայացրած մարզիկների արդյունքներից ու Հայաստանում սպորտային բժշկության ոլորտում առկա խնդիրներից: «Ընդհանուր առմամբ` գուցե, այս Օլիմպիական խաղերը լավ էին կազմակերպված: Միշտ էլ ցանկացած մրցաշարում բացթողումներ լինում են:
#ՀԻՄԱ. ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՐԻԶԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է հայ ծանրորդների ելույթները 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշիկ Ալավերդյանը հայ մարզիկների ելույթների մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ օլիմպիական եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին, փոխանցում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028 -ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական։
Փարիզի օլիմպիական խաղերում հատկապես տպավորիչ էին մեր ծանրամարտիկների արդյունքները։ Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երրորդն էր։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ երկու հայ ծանրորդ պատվո հարթակին էին։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ կհեռանա պաշտոնից։
Այսօր՝ օգոստոսի 12-ին Փարիզ-Երևան չվերթով հայրենիք կվերադառնա Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը։
12-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը կմասնակցի շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։
Կանանց բասկետբոլի եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 67-66 հաշվով հաղթեց Ֆրանսիային և գլխավորեց մեդալային հաշվարկը:
Օգոստոսի 15-16-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կկայանա Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք կվերադառնա 2 ոսկե և 6 բրոնզե մեդալով։
Ավարտվեցին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերը հայ մարզիկների համար: Հայաստանի պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ
Փարիզի 17-րդ թաղամասում` Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաշենքում գործող Հայաստանի տանը, հյուրընկալվել էին Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ծանրորդները:
Կյանքում լինում են պահեր , որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է ։ Գիտեմ ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին , ուզում եմ ներողություն խնդրել , քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել, որպեսզի լավ ներկայանամ, ցավոք չկարողացա նրանց հույսերը արդարացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքները:
Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի գերծանրքաշային կարգի չեմպիոն Լաշա Տալախաձեն հետագա հաջողություններ է մաղթում ՕԽ արծաթեմեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանին: «Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Ես միայն հաջողություն եմ մաղթում Վարազդատին: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Եվ Լալայանը և Մինասյանը […]