Բաժիններ՝

«Արսենալը» ներկայացրել է «Հայբերի» մարզադաշտից ոգեշնչված երրորդ մարզահագուստը

Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի երրորդ համազգեստը 2025/2026 մրցաշրջանի համար։ Անգլիական ակումբի տեխնիկական հովանավորն է գերմանական adidas ընկերությունը։

«2025/2026 մրցաշրջանի նոր՝ երրորդ համազգեստը հարգանքի տուրք է մատուցում ժամանակակից ոճին և ֆուտբոլային ժառանգությանը: Մարզահագուստը մարմնավորում է դասական ֆուտբոլային դիզայնի էությունը։

Շապիկը ոգեշնչված է «Հայբերի» մարզադաշտից (որը նախկինում եղել է «Արսենալի» տնային մարզադաշտը – խմբ. «168 Ժամ»)։ Այն զարդարված է գրաֆիկայով և դետալներով, որոնք արտացոլում են արթ դեկո ոճի բնորոշ ճարտարապետությունը»,- նշվում է ակումբի պաշտոնական կայքի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս