Բաժիններ՝

«Միլանի» պաշտպանը բացահայտել է ակումբի նպատակն այս մրցաշրջանում

«Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորին պատմել է, թե ինչ նպատակ է դրված ակումբի առջև գալիք մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում վերջերս նշանակվել է Մասիմիլիանո Ալեգրին։

«Մարզիչն անմիջապես ասաց մեզ, և մենք ինքներս էլ հիանալի հասկանում էինք, որ թիմին պակասում է կայունությունը։ Նախորդ մրցաշրջանում ունեինք չափազանց շատ վերելքներ և վայրէջքներ։ Այս մրցաշրջանում անհրաժեշտ է ավելի հավասարակշռված խաղ ցուցադրել։

Ի՞նչ նպատակ ենք դնում։ Իհարկե, հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը, ինչը պաշտոնապես սահմանված նպատակն է ակումբի կողմից: Արդյունքը վերջում կտեսնենք: Հիմա ժամանակն է աշխատելու, ոչ թե հայտարարություններ անելու»,- Տոմորիի խոսքերը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս