
«Ձեր հավատն է դարձրել անհնարինը հնարավոր…». «Փյունիկ»-ը հրաժեշտի ու շնորհակալության խոսքեր է հղել Եղիշե Մելիքյանին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրաժեշտի ու շնորհակալության խոսքեր է հղել Եղիշե Մելիքյանին։
«Հրաժեշտ տալ մարդու, ով տարիներ շարունակ եղել է մեր թիմի սիրտը, հեշտ չէ…
«Փյունիկը» ձեզ հետ ավելին էր, քան ֆուտբոլային թիմ…
«Փյունիկն» ընտանիք էր…
Ձեր հավատն է դարձրել անհնարինը հնարավոր…
Շնորհակալ ենք ամեն ինչի համար…»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։