
Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, որոնց «Ռեալ Մադրիդը» կարող է անվճար ստորագրել 2026 թվականին

Մադրիդի «Ռեալը» կազմել է չորս ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, որոնց «սերուցքայիններն» արդեն հաջորդ ամռանը կարող են ձեռք բերել անվճար հիմունքներով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Թագավորական ակումբը» դիտարկում է «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի թեկնածությունը, որի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին։
Բացի այդ, «Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» եզրային պաշտպան Յուրիեն Թիմբերով, ինչպես նաև նույն ակումբի հարձակվող Իթան Նվաներիով։ Ըստ աղբյուրի՝ 18-ամյա վինգերը մտադիր չէ երկարաձգել իր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։
Բացի վերոնշյալներից, ցուցակում ներառված է նաև «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն։