
«Լիվերպուլը» կարող է «Արսենալից» «խլել» Լիգա 1-ի պաշտպանին

«Լիվերպուլը» և «Նյուքասլը» ուշադիր հետևում են «Ռեննի» կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեի խաղին, ում նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև լոնդոնյան «Արսենալը»։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Արսենալն» առաջարկ է ներկայացրել ֆրանսիական ակումբին 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, սակայն Լիգա 1-ի ներկայացուցիչները մերժել են այն։
Անցած մրցաշրջանում Ժակեն մասնակցել է 29 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։
Նրա գործող պայմանագիրը «Ռեննի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։