Արմեն Մելիքբեկյանն իրեն բավական վստահ է զգում նաև ՈՒԵՖԱ-ում։ Նրա դիրքերն այնտեղ այնքան ամուր են, որ այս պահին Մելիքբեկյանը որևէ անհանգստություն չի տեսնում ո՛չ իր միջազգային հեղինակության, ո՛չ էլ հետագա գործունեության հետ կապված։ Ավելին, եվրոպական ֆուտբոլային շրջանակներում Մելիքբեկյանի ազդեցությունն ու կապերը շարունակում են ամրապնդվել։
Հիշեցնենք, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն հանդես է եկել այնպիսի հանրահայտ ակումբներում, ինչպիսիք են «Գրեմիոն», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Միլանը», «Ֆլամենգոն», «Ատլետիկո Մինեյրոն», «Կերետարոն» և «Ֆլումինենսեն»:
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Երեմի Պինոն հանդես է եկել հայտարարությամբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ուրուգվայի դեմ խաղում (1:0) ստացած վնասվածքից հետո:
Երկրորդ խաղակեսում հանդիպման տեմպն ավելի բարձրացավ, և երկու թիմերն էլ սկսեցին ավելիակտիվ գործել հարձակման գծում։
Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեցին J խմբի երրորդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկան և՛ պատմական ռեկորդներով, և՛ դրամատիկ հանգուցալուծմամբ։
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հնարավոր հեռանալու դեպքում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Հավաքականում տեղ են գտել ինչպես համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերը, այնպես էլ մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկի՝ Կաբո-Վերդեի հավաքականի միանգամից երկու ներկայացուցիչ։
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է ԱԱ-2026-ի խմբային փուլի վերջին տուրում կայացած Հորդանանի դեմ խաղին (3:1) և բացատրել, թե ինչու թիմի ավագ Լիոնել Մեսսին խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում։
Փլեյ-օֆֆի մեկնարկը կտրվի արդեն այսօր՝ հունիսի 28-ին։ Առաջին խաղում, որը կկայանա Լոս Անջելեսում, կմրցեն ՀԱՀ-ի և Կանադայի հավաքականները։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ ուղղված ազգային հավաքականների մրցունակության բարձրացմանը, մարզչական ներուժի զարգացմանը և հայկական ծանրամարտի կայուն առաջընթացին։
Փառատոնին տեղի ունեցավ հատուկ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի, նախկին ավագի հետ, նաև զրույց, գրքի ընծայագրում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Կարեն Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հնարավոր հեռանալու դեպքում։
Հյուսիսային Ամերիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ն ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ։
Ընթացիկ աշխարհի առաջնության բացահայտումներից մեկը` Կաբո Վերդեն, խմբային վերջին տուրի խաղում զրոյական ոչ-ոքի գրանցեց Սաուդյան Արաբիայի հետ: Հավաքելով 3 միավոր` Կաբո Վերդեն առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը փլեյ-օֆֆ փուլին: Նրանք մրցաշարային աղյուսակում երկրորդն են:
Աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ հեթ-տրիկներից մեկը 1954 թվականից ի վեր խփեց հենց Նորվեգիա-Ֆրանսիա խաղում: Որտեղ 7-րդ, 20-րդ ու 32-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն: Ֆրանսիայի կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Դեզիրե Դուեն: Նորվեգիան այս խաղում կարողացավ խփել միայն մեկ գնդակ: Գոլն իր ակտիվում գրանցեց Տելո Ասգարդը:
Ինչպես երևում է տարածված տեսանյութերում, մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո շատերը հույզերի ազդեցության տակ սկսել են հեռակառավարման վահանակներ նետել, հարվածել էկրաններին և փչացնել կենցաղային տեխնիկան։ Որոշ երկրպագուներ էլ չեն դիմացել լարվածությանն ու նյարդայնացած լքել են սենյակը դեռևս հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը
Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ։
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու պատմական նվաճման հետ։
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Աշխարհի առաջնության վերջին տուրում Կոտ դ’Իվուարը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կյուրասաուի դարպասը և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Կոտ դ’Իվուարի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Պելեն: Այս հաղթանակով Կոտ դ’Իվուարը խմբում 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Կյուրասաուն դուրս մնաց ԱԱ-ից` 1 միավորով միայն վերջինը լինելով:
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել թույլատրել Ռուսաստանի հավաքականին մասնակցել աշխարհի առաջնությանը և FIFA U15 փառատոնին:
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլասերները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
ՖԻՖԱ-ն համագործակցում է Եվրոպական ակումբների ասոցիացիայի (EFC) հետ՝ 2029 թվականի Ակումբային Աշխարհի առաջնությունը 32-ից 48 թիմի ընդլայնելու համար:
Վանկուվեր, Կանադա Մարզադաշտ «Վանկուվեր» B խումբ, երրորդ տուր Շվեյցարիա-Կանադա` 2:1 Աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի կենտրոնական խաղում Շվեյցարիան Ռուբեն Վարգասի ու Յոհան Մանցամբիի գոլերի շնորհիվ հաղթեց Կանադային, որի կազմում թիմի միակ գնդակը խփեց Պրոմիս Դեյվիդը: Եվ Շվեյցարիան և թե Կանադան հաղթահարեցին խմբային փուլի արգելքը: Սիեթլ, ԱՄՆ Մարզադաշտ «Սիեթլ» B խումբ, երրորդ տուր Բոսնիա և […]
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլային աշխարհում իսպանական Էլ Կլասիկոյի՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև դիմակայության նշանակության և փոփոխությունների մասին։
Եգիպտոսցի 18-ամյա հարձակվող Համզա Աբդելքարիմը Կահիրեի «Ալ-Ահլիից» մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։