Իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները. թանկարժեք մեքենաներ ու առանձնատներ են գնում, արտասահմաններում են անցկացնում իրենց հանգիստը, պետության հաշվին ճամփորդում են տարբեր երկրներում, ճոխ ծախսեր են անում ու վայելում կյանքը։
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել:
2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 22-ամյա Սարմեն Արկադիայի Բեջանյանը Իջևան քաղաքից էր, ընտանիքի միակ որդին։
Մայրաքաղաքը ամանորյա տեսքի բերելու համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր և ճեղքեր են արվել, ինչը համացանցում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ հանրության շրջանում: Վերոնշյալի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատը: Հայտարարությունը՝ ստորև։
Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը որոշ տեղերում արդեն վերանորոգման անհրաժեշտություն ունի
«Գեղցի» ասածը բնավ կապ չունի մարդու ծննդավայրի հետ, առավել ևս՝ որևէ կապ չունի ազնիվ, նորմալ ու հայրենասեր գյուղացու հետ:
Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բարեգործական համերգներ տվեց` ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների։
Նոյեմբերի 14-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 6-ի ժամը 05.20-ի սահմաններում անհայտ անձը գողացել է Կուրղինյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր բեռնատար ամբարձիչ «Մերսեդեսի» ամբարձման մեխանիզմը՝ պատճառելով 400.000 դրամի վնաս:
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» մոգական բառերով իշխանության եկած նորեկները, որոնք գրանդիոզ ծրագրեր ունեին աղքատության հաղթահարման վերաբերյալ, պարզվում է՝ հերթական ձախողումն են արձանագրել:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ «Օրրան» կազմակերպությունը պատրաստել է սննդի փաթեթներ` Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող կարիքավոր ընտանիքների՝ 2-16 տարեկան երեխաների համար:
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից»։
«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:
«Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում»։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի: Հրդեհը մարվել է ժամը 14:41-ին:
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական գործընթացը նոյեմբերի 29-ից վերականգնվել է: Տնօրեն Անգին Արշակյանն ազատվել է աշխատանքից, իսկ գործադուլից հետո վերադարձել են նախկին դասախոսները:
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:
Նոյեմբերի 26-ին, ըստ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանի ահազանգի, պարեկները Վանաձորում դաժան ծեծի էին ենթարկել Վանաձորի բնակիչներ, նույն ընտանիքի անդամներ 3 քաղաքացու:
Միջադեպից հետո պետական անվտանգության մարմինները հետաքննություն են սկսել։
Աթոյանի խոսքով՝ իրականացվող մի շարք ծրագրերի և գործողությունների արդյունքում վերջին տարիներին, իհարկե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերի հետ կապված ունեն հստակ նվազում, միջոցառումները միանշանակ իրենց արդյունքը տալիս են, բայց դեռ բավականին մեծ ջանքեր պետք է գործադրվեն, քանի որ ցուցանիշները ցանկալի արդյունքից դեռևս հեռու են:
«Այսպես ասեմ՝ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ծակած տուֆ քարը փոխարինվի մեկ այլ տուֆ քարով։ Այսինքն՝ այդ քարն ապամոնտաժվի ու տեղն ուրիշ քար դրվի։ Հարց է՝ եթե այդպես անեն, նույն երանգի քար կգտնվի՞, թե՞ ոչ։ Քարի հետ աշխատող մարդիկ լավ գիտեն, որ նույն քարը տարբեր երանգներ է ունենում, նույնիսկ նույն հանքից հանելու դեպքում մի կտորը կարող է մի երանգ ունենալ, մյուս կտորը՝ այլ»,- շեշտեց Տիգրան Գալստյանը։
Նախաձեռնության հեղինակներն ու ծրագիրն իրականացնողները վստահ են՝ նոր ցուցադրությունը շեշտակի ավելացնելու է թանգարանի այցելուների թիվը։
Այս առնչությամբ այսօր լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրեցին, թե ինչո՞ւ է այդպես կատարվում աշխատանքը, ինչո՞ւ են վնասվում շենքերը ամարոնյա լույսերի համար։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։
Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։
Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: